Մարկ Շագալ

ֆրանսիացի նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շագալ

Մարկ Շագալ (ֆր.՝ Marc Chagall, իդիշ՝ מאַרק שאַגאַל, 7 հունիսի 24 (հուլիսի 6), 1887, Լիոզնա, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 28, 1985(1985-03-28)[2][3][4][…], Սեն Պոլ դը Վանս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի նկարիչ։ Ազգությամբ հրեա։

Մարկ Շագալ
ֆր.՝ Marc Chagall
ռուս.՝ Марк Захарович Шагал
անգլ.՝ Moishe Zakharovitch Chagalov
չեխ․՝ Moishe Zakharovitch Chagalov
Ի ծնեռուս.՝ Моисей Хацкелевич Шагал, ռուս.՝ Мовша Хацкелевич Шагал և ֆր.՝ Moïche Zakharovitch Chagalov
ԿեղծանունShagal, Moishe[1]
Ծնվել էհունիսի 24 (հուլիսի 6), 1887
ԾննդավայրԼիոզնա, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 28, 1985(1985-03-28)[2][3][4][…] (97 տարեկան)
Մահվան վայրՍեն Պոլ դը Վանս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[5]
Ազգությունհրեա
Քաղաքացիություն Ֆրանսիա,  Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և առանց քաղաքացիության
ԿրթությունՎիտեբսկի Յուդել Պենի անվան դպրոց[6] և Académie de La Palette?
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, բանաստեղծ, վիմագրող, դիզայներ, գծանկարիչ, նկարազարդող, բեմանկարիչ, քանդակագործ, գծագրող, խեցեգործ և գծանկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ և կատալոնյան մոդեռնիզմ[7]
Ժանրավանգարդիզմ, կենդանիների նկարչություն[5], բնանկար[5], դիմապատկեր[5] և հոգևոր արվեստ[5]
Ուշագրավ աշխատանքներՏան ետևում, Ապոլիների մեծարանք, Ես և գյուղը, Chagall Windows? և Chagall Lounge?
ՈւսուցիչՌերիխ Նիկոլայ Կոնստանտինովիչ և Լեոն Բակստ
Ներշնչվել էՆիկո Փիրոսմանի[8], Պոլ Գոգեն[9], Պաբլո Պիկասո[9], Անրի Մատիս[9] և Մարիա Պրիմաչենկո[10]
Պարգևներ
ԱնդամակցությունԳրահրատարակչության ազգային կոմիտե, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա և Գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինԲելլա Ռոզենֆելդ[14], Վիրջինիա Հագարդ և Վալենտինա Բրոդսկայա
ԶավակներԴևիդ Մաքնեիլ և Իդա Շագալ
Կայքmarcchagall.com(ֆր.)(անգլ.)
 Marc Chagall Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1907-1909 թվականներին սովորել է Պետերբուրգում։ 1910-1914 թվականներին ապրել է Փարիզում, ուր կրել է կուբիզմի ազդեցությունը, մասնակցել է «Անկախների» և «Աշնանային» սալոններին, ապա Բեռլինում բացել անհատական մեծ ցուցահանդես։ 1914-1922 թվականներին Շագալը Ռուսաստանում էր, 1917 թվականից՝ Վիտեբսկի Արվեստի դպրոցի ղեկավար։ 1922-1923 թվականներին արտագաղթել է նախ Բեռլին, ապա՝ Փարիզ։ Մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչ Շագալի արվեստին բնորոշ է իրականության ստեղծած սուբյեկտիվ ընկալումը։ Նրա ստեղծագործությունների մեծ մասի սկզբնաղբյուրը իր մանկությունն է, հրեական կենցաղը, որոնցից քաղված պատկերները մեկնաբանում է խորհրդանշական և միստիկ ոգով։ Շագալի նկարներում առարկաները անիրական տարածությունում ոչ տրամաբանական դասավորություն ունեն, գծանկարը էսքիզային է ու անորոշ, գունաշարը վառ ու ֆանտաստիկ («Ես և գյուղը», 1911, Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Նյու Յորք)։ Շագալը նկարազարդել է Գոգոլի «Մեռած հոգիները» (օֆորտ, 1923-1927), Աստվածաշունչը (վիմագրություն, 1931-1936)։ Հեղինակ է մի շարք դեկորատիվ աշխատանքների՝ Ստրավինսկու «Հազարան բլբուլ» բալետի ձևավորումը (1944-1945), Մեցի տաճարի վիտրաժների էսքիզները (1958)։

1973 թվականին, իր անհատական ցուցահանդեսի կապակցությամբ այցելել է ԽՍՀՄ։ Շագալի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, այդ թվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ստեղծագործություններ

խմբագրել
 
Ամառանոց (էտյուդ), 1917, Հայաստանի ազգային պատկերասրահ

1907–1909 թվականներին Շագալը Սանկտ Պետերբուրգում աշակերտել է հայտնի բեմանկարիչ Լեոն Բակստին, ստեղծել «Ննջեցյալ» (1908 թվական), «Սև ձեռնոցներով հարսնացուն» (1909 թվական) նկարները։ 1910–14 թվականներին Փարիզում մասնակցել է «Անկախների» և «Աշնանային» սալոնների ցուցահանդեսներին, շփվել ավանգարդիստ արվեստագետների հետ, կատարելագործել է իր ինքնատիպ գեղարվեստական տեխնիկան, ստեղծել «Ես և գյուղը» (1911 թվական), «Ինքնանկար», «Ջութակահար» (երկուսն էլ՝ 1912 թվական) և այլ գործեր։

1914 թվականին Բեռլինում բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը, արժանացել մեծ ճանաչման։ Նույն թվականին Շագալը Վիտեբսկում կազմակերպել է ցուցահանդեսներ, բացել թանգարան, իսկ 1917 թվականից ղեկավարել է Վիտեբսկի արվեստի դպրոցը։ Այս շրջանի լավագույն գործերից են «Րաբբին Վիտեբսկից» (1914 թվական), «Կրկնակի դիմանկար՝ մեկ բաժակ գինով» (1917 թվական), «Ծննդյան օրը» (1913-1923 թվականներ) և այլն։

1922 թվականին նկարիչն ապրել է Բեռլինում, 1923 թվականից՝ Փարիզում, որտեղ հրատարակիչ Ամբրուազ Վոլլարի պատվերով պատկերազարդել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպը, Ժան դը Լաֆոնթենի «Առակները», նաև Աստվածաշունչը։ 1941–1948 թվականներին Շագալը բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ ստեղծել է «Փետուրներ և ծաղիկներ» (1943 թվական), «Նրա շուրջը» (1945 թվական), «Հարսանեկան մոմեր» (1945 թվական), «Նոկտյուռն» (1947 թվական) և այլ գործեր։ 1945 թվականին Նյու Յորքում ձևավորել է Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավք» բալետի բեմադրությունը։

1948 թվականին Շագալը վերադարձել է Ֆրանսիա, հաստատվել է Ռիվերայում։ 1953–1956 թվականների ստեղծագործության մեջ գերակշռում են Փարիզը և Վիտեբսկը պատկերող կտավները։ 1958 թվականին նկարիչը ձևավորել է Մորիս Ռավելի «Դափնիս և Քլոե» բալետի բեմադրությունը։ Շագալը հեղինակ է նաև մի շարք դեկորատիվ գործերի (Մոսկվայի հրեական կամերային թատրոնի պաննոն, Մեցի կաթոլիկական տաճարի և Երուսաղեմի բժշկական կենտրոնի մի քանի խճանկարներ ու վիտրաժներ)։

1964 թվականին Շագալը մշակել է Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի ճակատի ապակեպատ հատվածը և Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնի ներքին ձևավորման նոր նախագիծը, 1966 թվականին ավարտել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի որմնանկարները։ 1967 թվականին «Մետրոպոլիտենում» ձևավորել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի բեմադրությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Շագալ» հոդվածին։
  翻译: