Սուեզ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք և նավահանգիստ Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում՝ Կարմիր ծովի ափին, Սուեզի ջրանցքի մոտ։ Սուեզ մուհաֆազի(նահանագի) վարչական կենտրոնն է։ 2004 թվականի տվյալներով ունի 478,5 հազար բնակչություն։
Քաղաք | ||
---|---|---|
Սուեզ | ||
السويس | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Սուեզ | |
Հիմնադրված է | 1859 թ. | |
Մակերես | 250,400 կմ² | |
ԲԾՄ | 11±1 մետր | |
Բնակչություն | 478․553 մարդ (2008) | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Պաշտոնական կայք | suez.gov.eg | |
| ||
Տնտեսություն
խմբագրելԿարևոր տրանսպորտա-առևտրային կենտրոն է Սուեզի ջրանցքի մոտ։ Երկաթուղիների, ավտոճանապարհների և օդային հաղորդակցությունների հանգույց է։ Կան նավթավերամշակման և նավթաքիմիական ձեռնարկություններ։ Սուեզի մոտ, մ.թ.ա. մոտ 2-րդ հազարամյակում կառուցվել է Նեղոսը Կարմիր ծովին միացնող նավարկելի ջրանցքը։
Ստուգաբանություն
խմբագրելՍուեզի տեղում հնուց եղել է Կլիզմա հունարեն քաղաքը (բառացի նշանակում է «փական, փակոց», այսինքն՝ հին ջրանցքի ջրարգելակ, այդտեղ եղել է հին ջրանցք, որը մ.թ. 776-ին լցվել է ավազով)։ Ներկայիս Սուեզ անվանումը առաջին անգամ հիշատակվել է 10-րդ .: Արաբ անվանումն է Սուվեյս (Սուվեյս), իսկ տեղական արտասանությամբ՝ Սուեզ:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուեզ» հոդվածին։ |