Ayb Educational Foundation

Ayb Educational Foundation

Education Management

Yerevan , Yerevan 3,446 followers

We are here to transform the lives of others by creating value-based educational platforms.

About us

The Ayb Educational Foundation is a non-profit public organization. In cooperation with the world's leading educational institutions such as the University of Cambridge, University College London, Massachusetts Institute of Technology, Harvard University and other prestigious universities has implemented many educational programs, it provides all children with the opportunity to receive a world-class quality education. During the 18 years of its activity, the Ayb Educational Foundation has created and implemented the Araratian Baccalaureate Armenian-language educational program and Ayb Hybrid Education program, which meet the best modern educational standards in Armenia and are widely recognized internationally. It is the founder of the Ayb School, Dilijan Central School, and the National Song and Dance Academy. The Foundation has developed and made available many innovative learning programs, technologies, and resources, engaging hundreds of thousands of children in its educational competitions and programs. The Ayb community includes more than 800 benefactors who have made professional, financial, and time contributions to the development of education.

Website
https://ayb.am/
Industry
Education Management
Company size
11-50 employees
Headquarters
Yerevan , Yerevan
Type
Nonprofit
Founded
2006

Locations

Employees at Ayb Educational Foundation

Updates

  • 📣 «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրի մյուս խումբը նույնպես հնարավորություն ունեցավ բացահայտելու մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկությունները։ Սա ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների հետ արդեն 3-րդ դեմառդեմ հանդիպումն էր։ 📌 Արդյունավետ թիմային աշխատանքը հաջողակ առաջնորդության առանցքային բաղադրիչներից է, որը կարևոր դեր է խաղում ռազմավարական նպատակների իրականացման գործում։ Այս անգամ ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդները ուսումնասիրեցին մարդկային ռեսուրսների կառավարման և ներքին հաղորդակցության առանձնահատկությունները։ Դեմառդեմ վերապատրաստման ընթացքում ծրագրի մասնակիցները հանդիպեցին նաև ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ վերապատրաստման 3 ամիսների ընթացքում նկատելի են տնօրենների հավակնորդների փոփոխությունները մոտիվացիայի և կարողությունների զարգացման առումով։ Ծրագրի երկարաժամկետ նպատակներից է ստեղծել համագործակցող ամբողջական համակարգ՝ չսահմանափակվելով կոնկրետ կրթական հաստատությունում տնօրենի թափուր հաստիքը լրացնելով։ Ծրագիրն իրականացնողները վստահ են, որ տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա կրթական ամբողջ համակարգի վրա ու կամրապնդի համագործակցային մշակույթը հանրակրթական հաստատությունների կառավարման գործընթացում՝ իրագործելով մենտոր տնօրենների գաղափարը։ _______ Ծրագիրն իրականացնում են «Այբ» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը (UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան) ԿԳՄՍ (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) նախարարության հետ համատեղ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ: #aybfoundation #այբհիմնադրամ

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
      +2
  • 📣 «Այբ» հիմնադրամը փնտրում է հաղորդակցության մասնագետի, որն ունի նորարար և ստեղծագործ միտք: Աշխատանքի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ 🔗https://lnkd.in/g2MYu8bP #այբհիմնադրամ #aybfoundation #ազատհաստիք #educationjobs #այբըմարդիկեն

  • 📣 «Այբ» հիմնադրամը փնտրում է հաղորդակցության մասնագետի, որն ունի նորարար և ստեղծագործ միտք: Աշխատանքի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  🔗https://lnkd.in/ebeJcBJy #այբհիմնադրամ #aybfoundation #ազատհաստիք #educationjobs #այբըմարդիկեն

  • 💡 Ուսումնական տարվա առաջին եռամսյակում «Այբ» ակադեմիան շարունակում է ուսուցիչների և տնօրենների վերապատրաստումները՝ նպաստելով մասնագիտական կարողությունների ընդլայնմանը և առաջնորդության ինստիտուտի զարգացմանը: 📙 Տնօրենների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրին զուգահեռ շարունակվում են «Այբ» դպրոցի ուսուցիչների վերապատրաստումները: Այս ընթացքում ակադեմիան վարեց 32 թեմաներով 48 դեմառդեմ և առցանց դասընթացներ` ներգրավելով ավելի քան 100 մասնակցի: Ժամանակակից կրթության միտումներից մինչև դասարանի արդյունավետ կառավարման հմտություններ՝ թեմաներն ընդգրկում էին ինչպես դասավանդման, այնպես էլ կրթական ռազմավարության պլանավորման հարցեր։ Յուրաքանչյուր դասընթաց մշակված էր այնպես, որ մասնակիցները ձեռք բերեն ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ: 🎯 «Այբ» ակադեմիան ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրել ուսուցիչների վերապատրաստման գործընթացը։ Մեր տեսլականը ուսումնառության միասնական հարթակ ստեղծելն է՝ խթանելով նորարարությունն ու միմյանցից սովորելու կրթական մշակույթը։ #կրթություն #այբ #այբհիմնադրամ #վերապատրաստում #վերափոխողկրթություն

    • No alternative text description for this image
  • 📢 Նոյեմբերի 16-ին Սիլիկոնյան հովտի ամենաարտասովոր տանը Դավիթ Յանի hյուրընկալությամբ կայացավ «Այբ» կրթական հիմնադրամի նպատակային դրամագլխի առաջին դրամահավաքի մասնավոր միջոցառումը՝ «Այբ» համայնքի ու ընկերների մասնակցությամբ: Հիմնադրամի նպատակային դրամագլխի ձևավորման մեկնարկը տրվեց ԱՄՆ-ում՝ հրավիրված երեկոյի ընթացքում հավաքելով առաջին 2,8 մլն ԱՄՆ դոլարը: Սա կարևոր քայլ է հիմնադրամի` Հայաստանը կրթությամբ վերափոխելու առաքելության իրականացման ուղղությամբ: 🖇️ Կարդալ ավելին՝ https://lnkd.in/e_fTQGQK ——— 📢 On November 16, in Silicon Valley’s most unusual house, under the hospitality of David Yang, the first private fundraising event for the Ayb Educational Foundation’s Endowment Fund took place with the participation of the Ayb community and friends. Ayb’s Endowment Fund formation was launched in the US, with the first US$2.8 million raised during a private evening. This is an important step towards realizing the Foundation's mission to transform Armenia through education. 🖇️ Read more: https://lnkd.in/e9Gc24JD ——— 📢 16 ноября в одном из самых удивительных домов Кремниевой долины, хозяином которого является Давид Ян, состоялось первое частное мероприятие по сбору средств в целевой фонд Образовательного фонда «Айб» при участии сообщества «Айб» и друзей. Начало формированию целевого капитала фонда было положено в США на специальном вечере, в ходе которого были собраны первые 2,8 миллиона долларов. Это важный шаг на пути реализации миссии фонда по преобразованию Армении посредством образования. 🖇️ Больше информации здесь: https://lnkd.in/euixurYw

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
      +15
  • 📣 «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի մասնակիցները արդեն հասցրել են ծանոթանալ ժամանակակից կրթության միտումներին ու պարադիգմներին և սկսել են ուսումնասիրել զարգացման ռազմավարական ծրագրի յուրահատկությունները։ Առաջին դեմառդեմ հանդիպումներից հետո առցանց վերապատրաստումների փուլում մեր մասնակիցները բացահայտում են 🔶 աշակերտի կրթական փորձառությունը, 🔶 կրթական ծրագրի կապը դպրոցի արժեքների ու տեսլականի հետ, 🔶 ուսումնառության ժամանակակից մեթոդները։  Առաջիկայում սպասվում են կառավարման և առաջնորդության վերաբերյալ հետաքրքիր դասընթացներ։   ____________  «Այբ» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԵՄ ֆինանսական աջակցությամբ և ԿԳՄՍՆ հետ համատեղ իրականացնում են «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։ #այբ #կրթություն #այբհիմնադրամ #unicefarmenia

  • 🔶«Այբ»-ի հետ Քեմբրիջի համալսարանի երկարատև համագործակցությունը շարունակվում է։ 📢Հայաստանում էր Քեմբրիջի համալսարանի «Համագործակցություն հանուն կրթության» կառույցի Կրթության բարեփոխումների բաժնի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավար Ստիվ Քինգը։ 🤩«Մենք իսկապես ֆանտաստիկ համագործակցություն ունենք «Այբ» կրթական հիմնադրամի հետ: Նրանք չափազանց լավ են աշխատել «Արարատյան բակալավրիատ» ստեղծելու համար, և ես կարծում եմ, որ կան որոշ ուղիներ, որոնցով Քեմբրիջի հետ «Այբ» հիմնադրամի իրականացրած աշխատանքը կարող է օգուտ բերել համակարգի մնացած հատվածին»,-«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նշում է Ստիվ Քինգը։ 📚Նա հավելում է, որ Քեմբրիջը կարող է օգնել Հայաստանում կրթության զարգացման գործում, սակայն նորից պետք է համոզվել, որ ուսումնական ծրագիրը, ուսումնական նյութերը, ուսուցիչները և քննական համակարգը համահունչ են միմյանց։ Կարդալ ավելին՝ https://lnkd.in/d-UGkdJK

  • #ԳՈՐԾԿԱ 📢Մենք փնտրում ենք ռեսուրսների ներգրավման և հաղորդակցության տնօրենի օգնական, որը կմիանա մեզ՝ միասին առաջ մղելու «Այբ»-ի առաքելությունը։ 🧡Դիմե՛ք, եթե ունեք հաղորդակցության գերազանց հմտություններ, մանրուքների հանդեպ ուշադրություն և ոչ առևտրային ոլորտում ֆոնդահայթայթմամբ և հաղորդակցությամբ հետաքրքրվածություն։ Աշխատանքի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ👇 https://lnkd.in/deuQEQKG

    • No alternative text description for this image
  • 📢«Այբ» կրթական հիմնադրամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ շուտով կսկսի վերապատրաստման դասընթացները հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար: 😊Շտապե՛ք դիմել դպրոցների կառավարման բարելավմանն ուղղված ծրագրին։ Նախագծի նպատակներն են՝ 🔶Զարգացնել ղեկավար կազմի գիտելիքները, հմտությունները և ունակությունները կրթական հաստատության կառավարման և առաջնորդության ոլորտում, 🔶Նախաձեռնել և հաջողությամբ կառավարել կազմակերպությունում փոփոխությունները, կառուցել գործունեության արդյունավետ մոդել, աշխատել ճկուն զարգացման ռազմավարությամբ և գնահատել արդյունքները, 🔶Ստեղծել բաշխված հորիզոնական կառավարման կառուցվածք, զարգացնել և ուղղորդել մարդկանց, նպաստել կոնֆլիկտների լուծմանը, 🔶Ստանձնել կրթական ծրագրի մշակումը և գնահատել կրթական ծրագրի որակը, ստեղծել կրթական միջավայր, 🔶Ունենալ մանկավարժական և կառավարչական արդիական գիտելիքներ։ Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ👇 https://lnkd.in/dDBbrdcV

    • No alternative text description for this image

Affiliated pages

Similar pages