☄️ Hetq-ը զրուցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հրավերով Հայաստան էր ժամանած ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր, Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, աստղաֆիզիկայի գիտությունների դոկտոր Վլադիմիր Հայրապետյանի հետ: https://bit.ly/4gdNrvp
EIF - Enterprise Incubator Foundation
IT Services and IT Consulting
Yerevan, Yerevan 2,756 followers
Making the impossible happen-Tech Armenia
About us
EIF is one of the largest technology agencies, driving the development of ICT/High tech sector in Armenia and promoting tech innovation in the region. For 20 years, EIF has designed and delivered large scale institutional initiatives and pioneered disruptive approaches to foster technological innovation and scientific advances. The scope of initiatives includes different funding schemes for scientists, startups and high-tech businesses; building infrastructure and ecosystem for tech companies all over the country; boosting competitiveness of Armenian businesses in global markets; establishing R&D centers for multinationals; also consultations and transfers of the know-how to governments and agencies in other countries. Each initiative is a complex and inclusive platform, where private and public sector, academia, research institutions, and multinational corporations cooperate, leverage each other's knowledge, for shared interest, targets and goals. Examples of such initiatives are: 1. Gyumri Technology Center, 2. Vanadzor Technology Centers, 3. Microsoft Innovation Center (MIC), 4. Innovation Solutions and Technologies Center (ISTC), 5. The Armenian-Indian Center for Excellence in ICT (AITC), 6. Engineering City (EC), 7. Armenian National Engineering Labs (ANEL), 8. Mobile Solutions Regional Laboratory (mLab ECA), 9. “CyHub Armenia” cybersecurity initiative (CyHub), 10. National Supercomputing Center of Armenia (NSCA), 11. Science Incubation (SI), 12. Innovation and Regional Matching grants competition (IMG/RMG); 13. Engineering Week and ArmTech yearly events, etc. EIF is WSA Expert Country and partner office in Armenia.
- Website
-
http://www.eif.am
External link for EIF - Enterprise Incubator Foundation
- Industry
- IT Services and IT Consulting
- Company size
- 51-200 employees
- Headquarters
- Yerevan, Yerevan
- Type
- Nonprofit
- Founded
- 2002
Locations
-
Primary
21/1 Bagrevand Street
Yerevan, Yerevan 0062, AM
Employees at EIF - Enterprise Incubator Foundation
Updates
-
🔈«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում է «Արբանյակային տեխնոլոգիների ներածություն» դասընթացի հայտերի ընդունումը: 🛰️Արհեստական արբանյակները ստեղծվել են տիեզերքի հետազոտման համար՝ կատարելով անհրաժեշտ տիեզերական առաքելություններ: Տիեզերական հետազոտությունը ներառում է Երկրի դիտարկումը, տիեզերական աստղագիտությունը և Արեգակնային համակարգի ուսումնասիրությունը: 📌Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան. ◾արհեստական արբանյակների մշակման հիմնական սկզբունքներին, ◾արհեստական արբանյակների տեսակներին, պահանջներին և կիրառությանը, ◾արբանյակների մշակման, հավաքման և փորձարկման հիմունքներին՝ մեկնարկից մինչև գործարկում։ 📌Դասընթացի մանրամասներ․ ◾Տևողությունը՝ 7 օր, օրական՝ 2 ժամ, ◾Մասնակցությունն՝ անվճար, ◾Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (ք․ Երևան, Բագրևանդի փ․ 21/1)։ ✅Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը` https://lnkd.in/egF5BnMS ⌛Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի ճարտարագիտական կամ հարակից ոլորտների ուղղվածություն ունեցող ուսանողներին։ Դասընթացի ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կարող են նաև ստանալ հնարավորություն ներգրավվելու «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն»-ի հետազոտական լաբորատորիաների ծրագրերում։ 📞Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 219727 հեռախոսահամարով: — «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների։ Ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի մրցունակությունը համաշխարհային շուկայում՝ աջակցելով հետազոտություններին, մշակումներին և առևտրայնացմանը, ինչպես նաև` կոնսոլիդացնելով միջազգային ընկերությունների, ԱՄՆ-ի առաջատար համալսարանների և Հայաստանի ճարտարագիտական կլաստերի ջանքերը:
-
🪐Երեկ կայացավ «Գիտության շարժիչ ուժը. աստղագիտությունից մինչև ավիատիեզերական սարքաշինություն» աշխատաժողովը։ ☄️Միջոցառման հիմնական բանախոսն էր այս օրերին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հրավերով Հայաստան ժամանած ամերիկահայ աստղաֆիզիկոս, ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր, աստղաֆիզիկայի գիտությունների թեկնածու Վլադիմիր Հայրապետյանը։ 💫Հատուկ հյուրերի ցանկում էր նաև նշանավոր բրիտանացի աստղաֆիզիկոս, փիլիսոփա Պոլ Դևիսը, ով համաշխարհային գիտության մեջ նշանակալի ներդրում ունի աստղաֆիզիկայի, կյանքի ծագման և տիեզերական ուսումնասիրությունների ոլորտներում։ ✨Պրոֆեսոր Հայրապետյանը հանդես եկավ «Կյանքի ծագման գաղտնիքների բացահայտում. տեսությունից մինչև փորձարարական հետազոտություն և օդերևութաբանական հրթիռներ» թեմայով զեկույցով։ ❇️Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սահարյանը, ով ներկայացրեց «2D նյութերից մինչև գրավիտացիոն ֆիզիկա» թեմայով զեկույցը։ 💬Միջոցառումն ամփոփվեց պանելային քննարկմամբ՝ ՁԻՀ-ում Գիտական ինկուբացիայի ծրագրի համակարգող Արփինե Դավթյանի մոդերացմամբ։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան աստղագիտության և ավիատիեզերական սարքաշինության ոլորտներում Հայաստանի գիտական ներուժին։ 📍Հիշեցնենք, որ «Գիտության շարժիչ ուժը» խորագրով միջոցառումների այս շարքն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում։
-
🔉«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում ենք «Ավտոմատ նախագծման համակարգի հիմունքները» դասընթացի հայտերի ընդունումը: Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան. ◼️Ավտոմատ նախագծման համակարգին (ԱՆՀ)։ ◼️ԱՆՀ-ի հիմնական հասկացություններին, գործիքներին, պարամետրիկ մոդելավորման սկզբունքներին, ◼️Երկչափ էսքիզների ստեղծմանը (Sketch), էսքիզների հիմքով եռաչափ մոդելավորման գործիքներին (sketch based features), ◼️ Հավաքական միավորների մոդելավորման և գծագրերի ավտոմատ ստեղծման հիմունքների հետ։ Դասընթացի մանրամասներ․ 📍Տևողությունը՝ 24 ժամ 📍Մասնակցությունն՝ անվճար, 📍Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (Engineering City - Implemented by EIF) (ք․ Երևան, Բագրևանդի փ․ 21/1)։ ✅Դասընթացին մասնակցելու համար մինչև նոյեմբեր 29-ը ներառյալ լրացրե՛ք առցանց հայտաձևը` https://lnkd.in/eCUwhCeH ⌛Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի Ճարտարագիտական կամ հարակից ոլորտների ուղղվածություն ոնեցող ուսանողներին։ 📞 Հավելյալ տեղեկատվության համար զանգահարեք՝ 011 219727: — «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների։ Ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի մրցունակությունը համաշխարհային շուկայում՝ աջակցելով հետազոտություններին, մշակումներին և առևտրայնացմանը, ինչպես նաև` կոնսոլիդացնելով միջազգային ընկերությունների, ԱՄՆ-ի առաջատար համալսարանների և Հայաստանի ճարտարագիտական կլաստերի ջանքերը:
-
We are delighted to share that the State Award of the Republic of Armenia for Global Contribution in HighTech Sphere was bestowed to Infosys founder Narayana Murthy. Ուրախ ենք հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի է արժանացել Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին:
Prime Minister Nikol Pashinyan bestowed the State Award of the Republic of #Armenia for Global Contribution in #HighTech Sphere to Infosys Limited founder N. R. Narayana Murthy. Eduard Musayelyan Hakob Arshakyan Martin Galstyan Ruben Simonyan, PhD, PMP® Bagrat Yengibaryan Irina Dumanyan
-
🌿Նոյեմբերի 15-ին կայացավ «Գիտության շարժիչ ուժը» խորագրով միջոցառումների շարքի հերթական հանդիպումն՝ այս անգամ բուսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում իրականացվող գիտական հետազոտությունների թեմայով։ 📍Միջոցառումը կազմակերպվել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում։ ՁԻՀ-ում Գիտական ինկուբացիայի ծրագրի ղեկավար Արփինե Դավթյանի ողջույնի խոսքից հետո թեմատիկ ելույթներով հանդես եկան՝ ⚫ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող Մերինե Սարգսյանը, ⚫ԵՊՀ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Նաիրա Սահակյանը, ⚫ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող Տիգրան Սողոմոնյանը։ 🗣️Թեմատիկ ելույթներին հաջորդեց «Բուսաբանության և կենսատեխնոլոգիայի ներկա միտումները և մարտահրավերները» վերտառությամբ պանելային քննարկումը՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ: 🌱Միջոցառման շրջանակում քննարկվեցին մի շարք արդիական հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի և տարածաշրջանի բուսական աշխարհի կիրառական նշանակութունը տարբեր ոլորտներում, այս ուղղության զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները: ✨«Գիտության շարժիչ ուժը․ բուսաբանություն և կենսատեխնոլոգիա» միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև շփվելու միմյանց հետ և փոխանակելու գաղափարներ՝ հիմք դնելով ապագա նոր նախագծերի ու համագործակցությունների:
-
🔉«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում է «Ռադիոհաճախային համակարգեր» դասընթացի հայտերի ընդունումը: Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան՝ ◼️Ռադիոհաճախային սարքերի տեսակներին և դրանց կիրառման ուղղություններին (5G ցանցեր և անլար հեռահաղորդակցության համակարգեր, արդյունաբերական իրերի ինտերնետ (Industrial Iot), ինքնավար մեքենաներ, գիտական հետազոտություններ և այլն), ◼️Ազդանշանների տեսության և սպեկտրալ վերլուծության հիմնահարցերին, ◼️Ընդունիչ, հաղորդիչ սարքերին, ◼️Հաղորդման ուղիներին և անտենաներին ◼️Ռադիոհաճախային սարքերի նախագծման և մշակման տեխնոլոգիաներին: Դասընթացի մանրամասներ․ 📍Տևողությունը՝ 7 օր, օրական՝ 2 ժամ, 📍Մասնակցությունն՝ անվճար, 📍Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (Engineering City - Implemented by EIF) (ք․ Երևան, Բագրևանդի փ․ 21/1)։ ✅ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը` https://lnkd.in/eZ74-HyY ⌛Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի ուսանողներին։ 📞Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 219727 հեռախոսահամարով: — «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների։ Ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի մրցունակությունը համաշխարհային շուկայում՝ աջակցելով հետազոտություններին, մշակումներին և առևտրայնացմանը, ինչպես նաև` կոնսոլիդացնելով միջազգային ընկերությունների, ԱՄՆ-ի առաջատար համալսարանների և Հայաստանի ճարտարագիտական կլաստերի ջանքերը։
-
🔈«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում ենք «Միկրոկոնտրոլերային համակարգերի նախագծման հիմունքներ» դասընթացի հայտերի ընդունումը: Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան․ ◼️ Ներկառուցված համակարգերի հիմնական հասկացություններին, տեսակներին և նախագծման գործիքներին։ ◼️ STM32 միկրոկոնտրոլերների կառուցվածքին, հարթակներին, ծրագրավորման սկզբունքներին և միջավայրին, ◼️ STM32 միկրոկոնտրոլերների ծրագրավորմանը С/C++ լեզվով, Ներկառուցված համակարգերի ծրագրային ապահովման ստեղծման, ներբեռնման և ստուգման հիմունքների հետ։ Դասընթացի մանրամասներ․ 📍Ընդհանուր տևողությունը՝ 20 ժամ, 📍Մեկ դասի տևողությունը՝ 2 ժամ, 📍 Մասնակցությունն՝ անվճար, 📍 Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (ք․ Երևան, Բագրևանդի փ․ 21/1)։ ✅ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբեր 26-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը` https://lnkd.in/eiM8e4pj 📝Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի Ճարտարագիտական կամ հարակից ոլորտների ուղղվածություն ոնեցող ուսանողներին։ Դասընթացի ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կարող են նաև ստանալ հնարավորություն ներգրավվելու «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն»-ի հետազոտական լաբորատորիաների ծրագրերում։ 📞Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 219727 հեռախոսահամարով: — «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների։ Ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի մրցունակությունը համաշխարհային շուկայում՝ աջակցելով հետազոտություններին, մշակումներին և առևտրայնացմանը, ինչպես նաև` կոնսոլիդացնելով միջազգային ընկերությունների, ԱՄՆ-ի առաջատար համալսարանների և Հայաստանի ճարտարագիտական կլաստերի ջանքերը:
-
🤖Սիրով հրավիրում ենք Արհեստական բանականությամբ հետաքրքրված մասնագետներին և ուսանողներին՝ մասնակցելու «Արհեստական բանականություն և կառավարման տրանսֆորմացիոն գործընթացներ» թեմայով քննարկմանը։ ✨Հանդիպումն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայ-Ռուսական համալսարանի նախաձեռնությամբ՝ «Կառավարման տեսության և պրակտիկայի փոխակերպումը 21-րդ դարում» Միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։ Հանդիպում ենք՝ 📍Հոկտեմբերի 30-ին, ժ. 14.30 – 17.00 📍ISTC-ում /Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ/ Համաժողովի ներքո նախատեսված այլ իրադարձություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 👇 https://lnkd.in/eYvf8uFa
-
🤖«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը մեկնարկում է կրթական նոր նախաձեռնություն՝ «AI4ALL», որի նպատակն է խթանել արհեստական բանականության գործիքների կիրառումը տարբեր ոլորտներում՝ դասավանդումից մինչև դիզայն, ծրագրավորում, մարքեթինգ և այլն։ 📥Նախաձեռնության շրջանակում նախատեսվում են դասընթացներ, աշխատարաններ և վեբինարներ, որոնք կտրամադրեն ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ հմտություններ ու գիտելիքներ։ Այն նախատեսված է ՀՀ մարզերի 15-29 տարեկան երիտասարդների համար։ «AI4ALL»-ը Քո հնարավորությունն է՝ ▪️զարգացնելու մասնագիտական և թվային հմտություններդ, ▪️կարճ ժամանակահատվածում սովորելու նոր մասնագիտություն, ▪️ավտոմատացնելու ներկայիս աշխատանքիդ շատ գործընթացներ։ ✨Հետևի՛ր մեզ` «AI4ALL»-ի ընձեռած հնարավորությունները բաց չթողնելու համար։ ❗️«AI4ALL» նախաձեռնությունն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ( Armenia Workforce Development Activity - Implemented by EIF ) շրջանակում։