Ահոմ լեզու
Ահոմ | |
---|---|
Տեսակ | լեզու, մեռած լեզու և մեռած լեզու |
Ենթադաս | Southwestern Tai? |
Երկրներ | Հնդկաստան |
Շրջաններ | Ասսամ |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | 6 մեռած[1] |
Դասակարգում | Քադայան լեզուներ
|
Գրերի համակարգ | Ahom? |
IETF | aho |
ISO 639-3 | aho |
Ahom language Վիքիպահեստում |
Ահոմ, չին-տիբեթական ընտանիքի համարյա մեռած լեզու, պատկանում է թայ ճյուղին[2]։ Խոսում էր ահոմ ժողովուրդը, որ ապրում էր այժմյան Հնդկաստանի Ասսամ նահանգի Բրահմապուտրա գետի դաշտավայրում 13-18-րդ դարերում։ Լեզուն շատ մոտ է շան և խամտի լեզուներին։ Ահոմները ժամանակի ընթացքում ձուլվել են ավելի մեծաքանակ ասսամներին, որի պատճառով ահոմ լեզվին հետզհետե փոխարինել է հնդկական ասսամերեն լեզուն։ Այս գործընթացն ավարտվեց 19-րդ դարի ընթացքում։ 2000 թվականին ահոմն օգտագործվում էր միայն շուրջ 200 հոգևորականների կողմից որպես կրոնական լեզու և օգտագործվում էր միայն ծիսական նպատակներով։
Չնայած այս լեզվով այլևս չեն խոսում, 1795 թվականի ահոմ-ասսամերեն բառապաշարը, որը հայտնի է բար ամրա անվանումով, մինչ օրս պահպանվել է։ Ահոմը կարևոր լեզու է թայերենի հետազոտման ժամանակ։
Մարտին Հոսկեն և Ստեֆան Մորեյը առաջարկել են ահոմ լեզվի տառերը ներառել յունիկոդի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահոմի անմիջական նախնին անվանվում է նախաթայերեն և այն գոյություն է ունեցել շուրջ 2000 տարի առաջ[3][4]։ Պատկանում է թայ-քադայան լեզվաընտանիքին[5]՝ կամ-թայ ենթախմբի մեջ[4], չնայած որոշներն ասում են, որ թայ լեզուները առանձին լեզվաընտանիք են և թայ-կաբադայական ընտանիքին չեն պատկանում[3]։
Լեզվական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահոմը դասակարգվում է որպես հարավարևմտյան թայերեն լեզու։ Այն ունի իր առանձին գիրը։ Ահոմը ունի թայերենի շատ առանձնահատկություններ՝
- սուբյեկտ բայ օբյեկտ բառերի հաջորդականություն[5][6]
- տոնայնություն[3][5][6]
- միավանկ արմատներ[3][4][5][6]
- ամեն վանկ սկսում է մեկ կամ մի քանի բաղաձայնով։ Բաղաձայնին հաջորդում է ձայնավոր կամ երկբարբառ[4]
- թեքումների բացակայություն[3][6]
- վերլուծական շարադասություն[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 French, M. A. (1994). Tai Languages. In The Encyclopedia of Language and Linguistics (Vol. 4, pp. 4520-4521). New York, NY: Pergamon Press Press.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Hongladarom, K. (2005). Thai and Tai Languages. In Encyclopedia of linguistics (Vol. 2, pp. 1098-1101). New York, NY: Fitzroy Dearborn.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Blake, B. J. (1994). Language Classification. In The Encyclopedia of Language and Linguistics (Vol. 4, pp. 1952-1957). New York, NY: Pergamon Press Press.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Diller, A. (1993). Tai Languages. In International Encyclopedia of Linguistics (Vol. 4, pp. 128-131). Oxford, UK: Oxford University Press.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահոմ լեզու» հոդվածին։ |
|