Jump to content

Բոհեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմական Չեխիայի դրոշը
Բոհեմիան՝ Չեխիայի հանրապետության կազմում
Չեխիայի թագավորության զինանշանը

Բոհեմիա (չեխ․՝ Čechy, գերմ.՝ Böhmen-Բյոմեն՝ լատիներեն Boiohaemum, Bohemia բառերից, հայրենիքը՝ Բոյի), Կենտրոնական Եվրոպայում պատմական շրջան, որը զբաղեցնում էր ժամանակակից Չեխիա պետության կեսը՝ հարավում։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Բոհեմիան՝ Մորավիայի և Չեխական Սիլեզիայի հետ մտնում է Չեխիայի հանրապետության կազմի մեջ։

Տարածքը կազմում է 52 750 կմ2։ Հյուսիսից և հարավ-արևմուտքից սահմանակից է Գերմանիային, հյուսիս-արևելքից՝ Լեհաստանին, արևելքից՝ Մորավիային և հարավից՝ Ավստրիային։ Բոմեգիայի բնակչությունը կազմում է 6,25 մլն մարդ։

Բոհեմիայի տարածքը չորս կողմից շրջապատված է լեռներով․

Հարավ-արևմուտքում Բոմեգիական անտառն է։

Հյուսիս-արևմուտքում Ռուդական լեռներն են (սահման՝ Սաքսոնիայի հետ)։

Հյուսիսում և հյուսիս արևելքում Ռուդական լեռներն են (սահման Վերին Լուժիցայի և Սիլեզիայի հետ)

Արևելքում և հարավում Չեխա-Մորավսկական բարձրություններն են։

Բնական լանդշավտը սահմանափակվում է Վլտավա և Էլբա գետերի ջրբաժանի ավազանով (մինչև Գերմանիայի հետ տարածքը)։ Էլբա է թափվում նաև Օգրժեն, որի աղբյուրը գտնվում է Ֆրանկոնիայում։ Չեղիայի հարավային սահմանները այդ կերպով իրենց մասն ունեն եվրոպական ջրբաժանում։ Դանուբի և Օդերի ազավանները զբաղեցնում են շրջանի տարածքի մոտավորապես 6,4 %-ը (3 184 կմ2), երբ որպես գլխավոր մաս զբաղեցնում է Էլբայի ավազանը (48 772 կմ2

Չեխիայի ամենաբարձր լեռներն են․ Էնգելհեյզեր (713 մ), Բումբերգ (591 մ), Գեորգենբերգ (455 մ), Տոկբերգ (853 մ), Տրշեմչինբերգ (822 մ), Կուբանի (1358 մ)։

Վարչական բաժանումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոհեմիայի ժամանակակից սահմանները ավելի քան 1000 տարի է անփոփոխ է, միայն ուշ միջնադարում նրան է միացվել Էգերլանդը։

Բոհեմիան զբաղեցնում է Չեխիայի հանրապետության տարածքի մեկ երրորդ մասը։

Բոհեմիայի տարածքը ամբողջովին գտնվում է Չեխիայի վարչա-տերիտորիալ միավորում՝ Պրահա քաղաքի ծայրամաս, Միջինչեխական ծայրամաս, Պոլզենական ծայրամաս, Կարլովարական ծայրամաս, Ուստենցական ծայրամաս և Կրալավեգրադական ծայրամաս, ինչպես նաև Պարդուբիցական ծայրամասի մեծ մասը, Վիսոչին ծայրամասի տարածքի մեծ մասը և Հարավմորավական ծայրամասի բնակեցված կետը։

Ամենամեծ քաղաքներն են Պրահան, Պլզենը, Լիբերեցը, Ուսին՝ Լաբեմի վրա, Չեսկե-Բուդյովիցեն և Գրադեց-Կրալովեն։

Հուշատախտակ Բոհեմիայի նախկին սահմանի վրա։ Նյունբերգ։ Էռլենշտեգենշտրասսա 122

Չեխիայի հին պատմական անունը՝ Բոմեգիան, առաջացել է կելտական բոև ցեղից։ Այդ տարածքը բնակեցվել է մի քանի դարերի ընթացքում և ավելի ուշ ցեղը խառնվել է ուրիշ ցեղերի հետ։ 1526-1918 թվականներին «Բոմեգիան» եղել է Չեխիայի պաշտոնական անվանումը՝ առանց Մորաբիայի, որպես Գաբսբուգական թագավորություն։

Բոմեգիա տերմինը շատ վաղուց օգտագործվել է ռուսական պատմագրության մեջ, ինչպես նաև օգտագործվում է ժամանակակից Չեխիայի աշխարհագրությունում։

Չեխիայի մշակույթը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Վացլավը հանդիսանում է Չեխիայի պաշտպանը և ազգային սրբությունը։

Բոհեմական մշակույթը հանդիսանում էր գերմանական, չեխական և եվրոպական մշակույթների սինթեզը։ Մի շարք գրողներ, ինչպիսիք են Ադալբերտ Շտիֆտերը, Ռայներ Մարիա Ռիլկեն, Յարոսլավ Գաշեկը, Ֆրանց Կաֆկան, Կարել Չապեկը և Ֆրիդրիխ Տորբերգը, կամ կոմպոզիտորներ Բեդրժիխ Սմետանան, Անտոնն Դվորժակը, Լեոշ Յանաչեկը, Գուստավ Մալերը, Բոգուսլաբ Մարտինուն, Ֆրանտիշեկ Պրավդան և Վիկտոր Ուլմանը կերտել են իրենց տպավորությունները երկրի հարուստ ավանդույթների մասին։ «Tagblatt» գերմանական լրագիրը համարվել է ժամանակի ամենալավ թերթը։ Վառ բնությունը և Բոհեմիայի պատմությունը նկարագրվում է Ժորժ Սանդի «Կոնսուելտո» վեպում։

Չեխական մշակույթի ներգործությունը՝ մասնավորապես Ավստրայի վրա, չի սահմանափակվել արվեստով և գրականությամբ։ Ավստրիական խոհանոցը համընկնում է չեխականի հետ։ Ամբողջ աշխարհում մեծ համբավ ունի չեխական գարեջուրը։ Տիպիկ չեխական խոհանոցի ուտեստներ են կնեդլիկը, գուլյաշը և այլն։

Հայտնի են նաև բոհեմական կամ չեխական ապակին։ Այնտեղ են հանդիպում հազվագյուտ Կինսկի ձիերը, որը 1838 թվականին Չեխիա էր բերել Օկտավիան Կինսկին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոհեմիա» հոդվածին։
  翻译: