Jump to content

Գրենոբլ 1 համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրենոբլ 1 համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1987
Լուծարված է2016[1]
Անվանված էԺոզեֆ Ֆուրիե
Ընդհանուր անձնակազմ3010 մարդ
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունԳրենոբլ
Գրենոբլ 1 համալսարան (Ֆրանսիա)##
Գրենոբլ 1 համալսարան (Ֆրանսիա)
Գրենոբլ 1 համալսարան, Ֆրանսիա

Ժոզեֆ Ֆուրիեի համալսարան (նախկինում Գրենբոլ 1 համալսարան), տեխնոլոգիական և բժշկական համալսարան, որը պատկանում է Ֆրանսիայի Գրենոբլի ակադեմիային։ Հիմնադրվել է 1971 թվականին[2]։ Համալսարանն անվանակոչվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ժոզեֆ Ֆուրիեի պատվին։ 2010 թվականին աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշում համալսարանը գտնվել է 151-200 տեղերի տիրույթում կամ ազգային վարկանիշի 6-7-րդ տեղում[3], 2014 թվականին՝ համաշխարհային վարկանիշի 100-150-րդ տեղերի միջակայքում։

2015 թվականի սեպտեմբերի 11-ին ստորագրվել է Գրենոբլ Ալպ համալսարանի կազմում 2016 թվականի հունվարի 1-ից Գրենոբլի երեք համալսարանների միավորման մասին դեկրետը (բարձրագույն օրգանի որոշում՝ օրենքի ուժ ունեցող)[4]։

Համալսարանի պատմությունն սկսվում է 1339 թվականին[2] Գրենոբլի համալսարանի բացմամբ, որը բաղկացել է չորս ֆակուլտետներից՝ բժշկություն, իրավունք, քաղաքացիական իրավունք և բանասիրություն։ 1811 թվականին[2] ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Ֆուրիեն Գրենոբլի համալսարանում բացել է ճշգրիտ գիտությունների ֆակուլտետը։ 1841 թվականին բացվել է բժշկության և դեղագործության նախապատրաստական դպրոց։ 1968 թվականի մայիսյան խռովությունների հետևանքով Գրենոբլի համալսարանը լուծարվել է երեք բարձրագույն մասնագիտացված համալսարանների՝ Գրենոբլ 1, Գրենոբլ 2 և Գրենոբլ 3։ Գրենոբլ 1 համալսարանը համարվել է Գրենոբլ համալսարանի բժշկության, դեղագործության և ճշգրիտ գիտությունների ֆակուլտետների ժառանգը։ 1987 թվականին[2] համալսարանը ստացել է Ժոզեֆ Ֆուրիեի անունը՝ ի պատիվ ֆրանսիացի հայտնի գիտնականի։

Համալսարանի կազմում կա 11 ֆակուլտետ, տեխնոլոգիայի համալսարանական ինստիտուտ, ինժեներների դպրոց, Վալանսի համալսարանի մասնաճյուղը, պրոֆեսորների և դոկտորական դպրոցի քոլեջի նախապատրաստության համալսարանական ինստիտուտ, որը հարակից է Գրենոբլում տեղակայված ուսուցման և հետազոտական դոկտորական դպրոցներին[5]։

Ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետ
  • Կենսաբանության ֆակուլտետ
  • Քիմիայի ֆակուլտետ
  • Մեխանիկայի ֆակուլտետ
  • Ֆիզիկայի ֆակուլտետ
  • Մաթեմատիկայի ֆակուլտետ
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ
  • Դեղագործության ֆակուլտետ
  • Տիեզերական գիտությունների աստղադիտարան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=LEGITEXT000031149440&dateTexte=20181123
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Университет Жозефа Фурье» (ֆրանսերեն) — история университета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին.
  3. «Академический рейтинг университетов мира» (անգլերեն) — Академический рейтинг университетов Франции. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Les décrets de la fusion des trois universités de Grenoble». www.ac-grenoble.fr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Университет Жозефа Фурье» (ֆրանսերեն) — структура университета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  翻译: