Jump to content

Դոն Մերֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոն Մերֆի
Դիմանկար
Ծնվել էապրիլ 1967 (57 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋորջթաունի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց, Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն և Chaminade High School?
Մասնագիտությունկինոպրոդյուսեր
Կայքdonmurphy.net

Դոն Մերֆի (անգ․՝ Don Murphy, ապրիլ 1967, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր է։

Դոն Մերֆին ծնվել է 1967 թ․ ապրիլին Նյու Յուրքի Լոնգ Այլնեդ քաղաքում։ Մեծացել է Նյու Յորքի Հեքսվիլ քաղաքում։ Միջնակարգ կրթություն է ստացել «Chaminade» դպրոցում, որը գտնվում է Նյու Յորքի Մինեոլա քաղաքում։ Այնուհետև ուսումը շարունակել է Ջորջթաունի համալսարանում և ստացել է բակալավրի կոչում՝ հանրային կառավարման ասպարեզում։

Դպրոցական վերջին երեք տարիներն զուգահեռ, Մերֆին աշխատում էր «Georgetown» թերթի համար, որպես կինոքննադատ, իսկ ամռանն աշխատում էր իր հոր գովազդային գործակալությունում։ Աշխատել է նաև այնպիսի ֆիլմերի գովազդների համար, ինչպիսիք են՝ «Blow Out» (1981), «Ծիածանի տակ» (1981), «Ռէթգեյմ» (1981)։ 1986 թ․-ին Մերֆին հասկացավ, որ հակում ունի դեպի ֆիլմերը, և ընդունվեց Կալիֆոռնիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց։

Այժմ Դոն Մերֆին աշխատում է Հոլիվուդի ամենահայտնի և ամենահաջողակ կինոռեժիսորներից մեկի՝ Մայքլ Բեյի հետ։ Նա մասնակցել է «Տրանսֆորմերներ» սիքվելի ստեղծմանը։ Աշխատել է նաև Բրայան Սինգերի, Շոն Լեվիի և այլ կինոռեժիսորների հետ։

Դոն Մերֆին ամուսնացած է կինոպրոդյուսեր Սյուզեն Մենթֆորդի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  翻译: