Թեթնուլդ
Արտաքին տեսք
Թեթնուլդ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Վրաստան |
Վարչատարածքային միավոր | Սամեգրելո-Զեմո Սվանեթ |
Լեռնաշղթա | Մեծ Կովկաս |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4858 մետր |
Հարաբերական բարձրություն | 629 մետր[1] |
Թեթնուլդ (վրաց.՝ თეთნულდი՝ «Սպիտակ լեռ»), լեռնագագաթ Բեզենգիական պատի լեռնաճյուղում, Վերին Սվանեթ տարածաշրջանում գտնվող Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայում։ 2 կմ հարավ է Գեստոլա գագաթից և Ռուսաստանի Դաշնության հետ սահմանից (Կաբարդա-Բալկարիա)։
Բարձրությունը՝ 4869 մ։ Գագաթը երկգլուխ է, ձևավորված հնագույն բյուրեղային ժայռերով։ Թեթնուլդից արտահոսում են Օիշ, Նագեբ, Ադիշ և այլ սառցադաշտերը, որոնց ընդհանուր մակերեսը 46 կմ² է։ Գագաթից 22 կմ արևմուտք գտնվում է Մեստիան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեթնուլդ» հոդվածին։ |
|