Թեյի սպասքի թանգարան
Թեյի սպասքի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Հոնկոնգ |
Հիմնադրվել է | 1984 |
Կայք | lcsd.gov.hk/ce/Museum/Arts/english/tea/intro/eintro.html |
Թեյի սպասքի թանգարան (անգլ.՝ Museum of Tea Ware, չինարեն՝ 茶具文物館), բացվել է 1984 թվականի հունվարի 27-ին, «Դրոշաձողով տանը» (անգլ.՝ Flagstaff House; չինարեն՝ 旗杆屋), այդ պատճառով հաճախ կոչվում է նաև Թեյի սպասքի թանգարան` Դրոշաձողով տանը։ Հոնկոնգի արվեստի թանգարանի ստորաբաժանումն է, որը գտնվում է Հոնկոնգի ժամանցի և մշակույթի նախարարության վերահսկողության տակ[1][2]։
Թանգարանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Քոթըն Թրի Դրայվում, Կենտրոնական շրջանում, Հոնկոնգի զբոսայգու տարածքում։
Թանգարանի խնդիրն է հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել թեյի սպասքը։ Թանգարանի հիմնական հավաքածուն նվեր է Կ. Ս. Լոյի կողմից։ Այն իր մեջ ներառում է իսինյան կավից թեյնիկների նշանակալի հավաքածու[3]։
Թանգարանն ամեն օր բաց է այցելության համար, բացի երեքշաբթի օրերից և Չինաստանի Ամանորի առաջին երկու օրերը։ Աշխատանքային ժամերը 10:00-18:00-ն է, Սուրբ ծննդյան և Չինաստանի Ամանորի նախօրեին թանգարանն աշխատում է 10:00-17:00-ն[4]:
Մուտքն ազատ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը, որտեղ տեղակայված է թանգարանը, կառուցվել է 1846 թվականին, գենելար-մայոր Ջորջ Չարլզ դ'Ագիլարի համար և կոչվել է Շտաբային տուն։ 1932 թվականին շենքը ձեռք է բերել ավելի հայտնի` Դրոշաձողով տուն անունը։ Մինչև 1976 թվականը այստեղ տեղակայված է եղել Հոնկոնգում բրիտանական ուժերի հրամանատարությունը, ինչպես նաև` այստեղ է եղել նրանց բնակության վայրը[4]։
1981 թվականին թանգարանը հանձնվել է Քաղաքային խորհրդին` թանգարան ստեղծելու համար, որտեղ կարող էին ցուցադրվել դոկտոր Կ. Ս. Լոյի նվիրած հավաքածուի առարկաներից։ 1984 թվականի հունվարի 27-ին այստեղ որպես Հոնկոնգի թանգարանի մասնաճյուղ բացվել է Թեյի սպասքի թանգարանը` դառնալով թեյի պարագաների առաջին թեմատիկ թանգարանն Ասիայում[5]։
Դրոշաձողով տունը համարվում է Հոնկոնգի հնագույն շինությունը, որը կառուցվել է նեոհունական ոճով։ Կարծիքները տարբերվում են առ այն, թե ով է եղել շենքի ճարտարապետը։ Ենթադրություն կա, թե դա եղել է կամ Մյորդոկ Բրյուսը, կամ` լեյտենանտ Բերնարդ Քոլինսոնը[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դրոշաձողով տունը 1846 թվականին
-
Դոկտոր Կ. Ս. Լոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Flagstaff House Museum of Tea Ware» (անգլերեն). Hong Kong Tourism Board. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Hong Kong Museum of Art» (անգլերեն). Google Cultural Institute. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «About the Museum» (անգլերեն). Hong Kong Museum of Art. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 4,0 4,1 «Flagstaff House, Cotton Tree Drive, Central». The Antiquities and Monuments Office. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Museum of Tea Ware is 30 Years Old!» (անգլերեն). Leisure and Cultural Services Department. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Eric Cavaliero (1997 թ․ հունվարի 16). «Proud house on a hill» (անգլերեն). The Standard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոնկոնգի արվեստի թանգարանի պաշտոնական կայքը(չին.)(անգլ.)