Jump to content

Թենգլիի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թենգլիի թանգարան
Տեսակպատկերասրահ, հիշողությանն առնչվող հաստատություն և թանգարանի շենք
Երկիր Շվեյցարիա[1][2]
ՏեղագրությունԲազել[1][2]
ՀասցեPaul Sacher-Anlage 2[1]4002[1]
Հիմնադրվել է1996 և 1996[3]
Կայքtinguely.ch(գերմ.)(ֆր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թենգլիի թանգարան (գերմ.՝ Museum Tinguely), շվեյցարական Բազել քաղաքի Solitudepark զբոսայգում՝ Հռենոս գետի ափին գտնվող մշակութային օջախ, որը նվիրված է բազելցի քանդակագործ և նկարիչ, դադաիզմից ներշնչված կինետիկ արվեստի ներկայացուցիչ Ժան Թենգլիի կյանքի ու ստեղծագործության արտացոլմանն ու լուսաբանմանը։ Թանգարանը, որ կառուցվել է շվեյցարացի ճարտարապետ Մարիո Բոտտայի նախագծով, բացվել է 1996 թվականի հոկտեմբերի 3-ին։ Մշտական ցուցադրությունում ներկայացված են Թենգլիի կինետիկ արվեստի վառ նմուշներ[4], նրա կենսագրության առանձին դրվագների և գործունեության մասին պատմող լուսանկարներ, փաստաթղթեր... Հավաքածուի միջուկը կազմում են Ժանի այն հինգուկես տասնյակ քանդակները, որ թանգարանին է նվիրաբերել նրա կինը՝ նկարչուհի Նիկի դը Սեն Ֆալը[5]։ Վերջինս թանգարանին է նվիրել նաև իր աշխատանքներից մեկը՝ «Նանա» քանդակաշարի մեջ ներառված «Գվենդոլին» պլաստիկե քանդակը[6] և Hon-ը, որ ամուսինների համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունք է։

Թանգարանում կազմակերպվում են նաև Ժան Թենգլիի մտերիմ և նրան ժամանակակից, մոդեռն արվեստի ներկայացուցիչ արվեստագետների՝ Նիկի դը Սեն Ֆալի, Իվ Քլեյնի, Բերնհարդ Լուդինբյուլի, Մարսել Դյուշանի և այլոց աշխատանքների ժամանակավոր ցուցադրություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. https://www.tinguely.ch/de/information/architektur.html
  4. «voir quelques exemplaires sur le site du musée». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  5. Bloum Cardenas dans Collectif Grand Palais (2014). RMN (ed.). Niki de Saint Phalle (ֆրանսերեն). Paris. էջ 12. ISBN 978-2-7118-6151-4. {{cite book}}: Unknown parameter |directeur1= ignored (օգնություն); Unknown parameter |pages totales= ignored (օգնություն); Unknown parameter |sous-titre= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Gwendolyn au musée Tinguely

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Richard Ingersoll, Sergio Polano, Lutz Windhöfel, Ulrike Jehle-Schulte Strathaus, Jean-Yves Mock u. a.: Mario Botta. Museum Jean Tinguely Basel. Benteli 1997, ISBN 978-3-7165-1080-3

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենգլիի թանգարան» հոդվածին։
  翻译: