Jump to content

Ժակքարդի մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակքարդի մեքենա
Ջուլհակահաստոցի տեսակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաջուլհակահաստոց
 • automatic loom Խմբագրել Wikidata
Ստեղծում1801 Խմբագրել Wikidata
ԿիրառությունըJacquard weaving Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվJoseph Marie Jacquard Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողJoseph Marie Jacquard Խմբագրել Wikidata
Կազմված էJacquard mechanism Խմբագրել Wikidata

Ժակքարդի մեքենա, խոշոր նախշերով գործվածքների մշակման համար ջուլհակահաստոցի հարմարանք։ Կոչվում է ֆրանսիացի ջուլհակ և գյուտարար Ժակքարդի անունով։

Ժակքարդի մեքենան հնարավորություն է տալիս երախի առաջացման դեպքում՝ ջուլհակահաստոցի վրա առանձին կառավարել հենքի յուրաքանչյուր թելի կամ մի խումբ թելերի տեղաշարժը և մշակել այնպիսի գործվածքներ, որոնց զարդանախշը կազմված է մեծ թվով թելերից։ Այդ մեքենայով կարելի է պատրաստել զգեստի նախշավոր և դեկորատիվ գործվածքներ, գորգեր, սփռոցներ։ Ունի դանակներ, հելուններ, ասեղներ, շրջանակի տախտակ և քուղեր, ծակատված պրիզմա։

Ժակքարդի մեքենայի աշխատանքի սկզբունքը կիրառվում է ոչ միայն տեքստիլագործության մեջ, այլն տեխնիկայի այն բնագավառներում, որտեղ պահանջվում է տարրերի բարդ և բազմազան համակցությունների հաջորդական վերարտադրություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 272
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակքարդի մեքենա» հոդվածին։
  翻译: