Jump to content

Լեհաստանի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհաստանի ազգային գրադարան
Երկիր Լեհաստան[1]
Տեսակազգային գրադարան
Հիմնվել էմարտի 1, 1928 և 1928[2]
ՏեղադրությունՎարշավա
Այլ տվյալներ
ՏնօրենԹոմաշ Մակովսկի
Կայքbn.org.pl(լեհ.) և bn.org.pl/en(անգլ.)
Լեհաստանի ազգային գրադարան, Վարշավա, Լեհաստան

Լեհաստանի ազգային գրադարան (լեհ.՝ Biblioteka Narodowa w Warszawie), Լեհաստանի խոշորագույն հետազոտական գրադարան, որը ենթակա է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը։ Գրադարանը գտնվում է Վարշավայում։ Հատուկ ֆոնդը պահպանվում է Կրասինսկի ամրոցում։ Լեհաստանի ազգային գրադարանը պարտադիր ստանում է նմուշ բոլոր հրատարակություններից, որոնք լույս են տեսնում Լեհաստանում։ Բացի Վարշավայի գրադարանից, ազգայինի կարգավիճակ ունի նաև Կրակովի Յագելոնյան համալսարանի գրադարանը։

Լեհաստանի առաջին ազգային գրադարանը հիմնադրվել է 18-րդ դարում։ Այն հիմնադրել են եպիսկոպոս Զալուսկի եղբայրները[3] և ներառում էր նմուշներ Յան 3-րդ Սոբեսկու հավաքածուից, որն էլ ստացել էին նրա թոռնուհի դքսուհի Մարիա Կարոլինա Սոբեսկուց։ 1774 թվականին Զալուսկիների գրադարանը տեղափոխվեց Ազգային կրթության հանձնաժողով։ Լեհաստանի երկրորդ բաժանման ժամանակ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդի զորքերը բռնագրավեցին Զալուսկիների հավաքածուն և ուղարկեցին այն Սանկտ Պետերբուրգ, որտեղ Կայսերական հանրային գրադարանի հիմնադրման ժամանակ մաս կազմեցին 1795 թվականին[4][5][6]։ Անխնա օգտագործման, Ռուսաստան տեղափոխման պատճառով հավաքածուի մի մասը կորավ, գողացվեց և կամ ոչնչացավ[4][5]։ Ըստ պատմաբան Յոախիմ Լելեվելի՝ Զալուսկիների գրքերը «հնարավոր էր զամբյուղով գնել Գրոդնոյում»[5]։

1918 թվականին Լեհաստանում անկախության վերահաստատումից հետո չկար կենտրոնական հաստատություն, որը ծառայեր որպես ազգային գրադարան։ 1928 թվականի փետրվարի 24-ին նախագահ Իգնացի Մոսցիցկու հրամանագրով Ազգային գրադարանն ստեղծվեց ժամանակակից տեսքով[7]։ Այն բացվեց 1930 թվականին և սկզբնապես ուներ 200 հազար նմուշ օրինակ։ Գրադարանի ծավալն արագորեն ընդլայնվում էր։ Այսպես՝ 1932 թվականին նախագահ Մոսցիցկին Վիլյանուվյան պալատ-թանգարանի բոլոր գրքերը և ձեռագրերը նվիրաբերեց գրադարանին, Ստանիսլավ Կոստկա Պոտոցկու հավաքածուից 40 հազար կտոր գիրք և 20 հազար նկար։

  • Գրադարան
  • Ազգային գրադարանի մատենագիտական ինստիտուտ
  • Գրքի և ընթերցողների ինստիտուտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Global Research Identifier Database — 2015.
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. Pasztaleniec-Jarzyńska 2000, էջ. 5
  4. 4,0 4,1 Czechowicz, ¶ "After the fall..."
  5. 5,0 5,1 5,2 Witt, ¶ "The Dispersal of the collection"
  6. Basbanes, p. 185
  7. Pasztaleniec-Jarzyńska 2000, էջ. 3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեհաստանի ազգային գրադարան» հոդվածին։
  翻译: