Jump to content

Լիլեհամեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլեհամեր
նորվ.՝ Lillehammer

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՕպլանդ ֆյուլքե
Ներառում էLillehammer?
ՎարչկենտրոնԼիլեհամեր
Խոշորագույն քաղաքԼիլեհամեր
Ամենաբարձր կետNevelfjell?[1]
ԲԾՄ162 ± 1 մետր
Օրենսդրական մարմինLillehammer municipal council?
Բնակչություն (2016)
27 476 (33 տեղ)
Տարածք477.44  (211 տեղ)
Հիմնադրված է1390 թ.
Սահմանակցում էԷյեր, Ռինգսակեր, Իյովիկ, Նուրե Լան և Գյոուսդալ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0501
lillehammer.kommune.no
Լիլեհամեր կոմունան Օպլանդ ֆյուլքեի քարտեզին

Լիլեհամեր (նորվ.՝ Lillehammer), կոմունան Նորվեգիայի Օպլանդ ֆյուլքեում։ Վարչական կենտրոնը համանուն քաղաքն է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիհամերը հարավից սահմանակից է Էյեր, հարավ-արևելքից Գյոուսդալ և հյուսիսից Յոյվիկ կոմունաներին։ Լիլիհամերից 145 կմ հեռավորության վրա է գտնվում Օսլոյի օդանավակայանը (Գարդերումեն), որտեղ հասնելու ամենահարմար եղանակը երկաթուղին է։ Այն Լիլիհամերից Օսլո է հասնում 1 ժամ 45 րոպեում։ Գնացքների մեկնումն ու ժամանումը իրականացվում է յուրաքանչյուր օր 1 ժամ պարբերականությամբ։ Լիլիհամեր քաղաքով է անցնում Եվրոպական Е6 մայրուղին։

Լիլիհամերի կլիման համեմատաբար չոր է։

Լիլիհամեր կոմունայի տարածքում մարդիկ սկսել են բնակվել դեռևս երկաթի դարից։ Հին սագաներում բնակավայրը կոչվում է «Լիթլիկաուպանգր» (թարգմանաբար ոչ մեծ առևտրային վայր) կամ «Լիթլհամար» (փոքր Համար, որպեսզի տարբերվի Համար քաղաքից և համանուն եպիսկոպոսական թեմից։ Այն նաև հիշատակվում է որպես ինքնակառավարվող մարմին սկսած 1390 թվականից։ 1800-ական թվականներին այստեղ գործել է ակտիվ առևտրային շուկա և 1827 թվականի օգոստոսի 7-ին Լիլիհամեր քաղաքը ստացավ առևտրային քաղաքի կարգավիճակ։ Այդ ժամանակ քաղաքում բնակվում էր 50 գրանցված քաղաքացի։

Լիլիհամերում երկու անգամ անցկացվել է ձմեռային օլիմպիական խաղեր։ 1994 և 2016 թվականներին ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Լիլիհամերը հանդիսացել է օլիմպիական մարզաձևերի մրցումների կազմակերպման վայր։ Այն համարվում է նաև ձմեռային սպորտաձևերի մրցումների անցկացման մշտական վայր։

Ենթակառուցվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիհամեր քաղաքի կենտրոնը, սկսած 19-րդ դարից, լավ պահպանվել է։ Այնտեղ գտնվող փայտյա տնակներից հրաշալի տեսարան է բացվում դեպի Մյոսա լիճ և Լոգեն գետ, որոնք շրջապատված են լեռներով։ Կենտրոնական փողոցում առկա են զբոսանքի համար նախատեսված առանձին ճանապարհներ, ինչպես նաև խանութներ, սրճարաններ ու ռեստորաններ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մայհյուգեն ազգագրական թանգարան, որը կազմված է 185 բաժիններից,
  • Գեղանկարչական թանգարան,
  • Նորվեգիայի ավտոմոբիլային թանգարան,
  • Աշխարհի ամենահին գործող անվավոր շոգեգնացքը, որը աշխատում է ժամանակացույցով 1856 թվականից
  • Շուշեն լեռնադահուկային կենտրոն և հանգստավայր, որը գտնվում է Լիլիհամեր քաղաքից 20 կմ արևելք՝ լեռնային անտառապատ տեղանքում։

Օլիմպիական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիսգարդսբաքեն դահուկացատկի հարթակը
  • Լիսգարդսբաքեն դահուկացատկի հարթակը
  • Լիլիհամերի սահնակավազքի արահետը
  • Հակոնս Հոլ սպորտային համալիրը

Հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միքայել Ֆյոդորովիչ Կվենցիսկի, ռուսական կայսերական բանակի հրամանատար, Գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ։ Հյուսիսի Սպիտակ շարժման մասնակից։ 1920 թվականից ապրել է Լիլիհամերում, որտեղ աշխատել է գարեջրի գործարանում։

Մշակութային կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին էկրանավորվել է ամերիկա-նորվեգական «Լիլիհամեր» հեռուստասերիալը, որի հերոսն է Նյու Յորքում բնակվող երիտասարդ գանգստեր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլեհամեր» հոդվածին։
  翻译: