Խլխլան աղբրի եկեղեցի
Խլխլան աղբրի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան, Ոսկեպար գյուղից 1 կմ հյուսիս |
Թեմ | Տավուշի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | ավերակ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 16-րդ դար |
Կառուցման ավարտ | 16-րդ դար |
Գմբեթ | 0 |
Խլխլան աղբրի եկեղեցի, հայ առաքելական միջնադարյան եկեղեցի, գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից 1 կմ հյուսիս, լայնարձակ տեսարանով հարավահայաց լեռնաճյուղի ոստին՝ մի մենավոր հացենու ներքո՝ ծովի մակերևույթից 1078 մետր բարձրության վրա[1]։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին ունի սակավադեպ հանդիպող «բաց խորան» հորինվածք, որը տարածաշրջանում առկա է Աճարկուտ, Բրդաձոր և Խոխմել գյուղերում պահպանված եկեղեցիներում։ Արտաքին չափերն է՝ 2․3 մետր x 3․03 մետր։
Ավելի ոչ թե եկեղեցի, այլ պարզապես խորան ներկայացնող շինությունը, ըստ կառուցողական առանձնահատկությունների, թերևս 16-17-րդ դարերի կառույց է։ Հենց շինարարության ընթացքում էլ խորանի որմերում ագուցվել են կոթողային և գերեզմանական հուշարձաններ։
Առանձնապես աչքի չընկնող այս փոքրիկ հուշարձանում առկա են միմյանցից որոշակի ժամանակահատվածներով զատվող պատմամշակութային չորս փուլերին վերաբերող նյութական մշակույթի հուշարձաններ։
Առաջինը 6-7-րդ դարերով թվագրվող քառակող կոթողի քանդակազարդ մի բեկոր է, որը ագուցված է խորանի արևմտյան ճակատի հյուսիսակողմում։
Երկրորդը 9-11-րդ դարերին բնորոշ գեղարվեստական և ոճական հատկանիշներով հարդարված խաչքարի բեկոր է։
Երրորդը 12-13-րդ դարերին վերաբերվող մի քանի գեղաքանդակ խաչքար է և խաչքարի բեկորներ։
Չորրորդը ուշ միջնադարյան՝ 16-18-րդ դարերի բնորոշ խաչքարերի մնացորդներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուխտակ Եղցի վանք
- Բերդավանք վանական համալիր (Ոսկեպար)
- Կալապանի եկեղեցի (Ոսկեպար)
- Գոմաձորի եկեղեցի (Ոսկեպար)
- Կորաբերդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սամվել Կարապետյան, Ոսկեպարի պատմական հուշարձանները, 2013 թվական, էջ 18-19