Jump to content

Կամրջաձորի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կամրջաձորի վանք
Վանք
ՏեղադրությունՄեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառ
ԱշխարհՄեծ Հայք
Կրոնադավանանքառաքելական
Առանձնահատկություններ
Գմբեթների թիվըբազիլիկ

Կամրջաձոր (նաև Սուրբ Աստվածածին), վանական համալիր պատմական Հայաստանում[1]։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջաձորը վանք էր ու նշանավոր մենաստան Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում։ Իր ծաղկումն ապրել է Բագրատունիների օրոք։

Վանքի առաջնորդներից է եղել Ստեփանոս Ասողիկ պատմիչը։ Ոմանք վանքը նույնացնում են Արևմտյան Հայաստանի ժամանակակից Զոր գյուղի 7-րդ դարի Զորավանք եկեղեցու հետ, ինչը գիտական շրջանակների կողմից անընդունելի է համարվում[1]։ Վերջինս 11,8 մx21,9 մ արտաքին չափերով, երկու զույգ խաչաձև մույթերով, պայտաձև հատակագծով, աբսիդի երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներով գմբեթավոր բազիլիկ է։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից։

Այժմ եկեղեցին ավերված է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 143, էջեր 143 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 215
  翻译: