Կապրի (Capri), կղզի Տիրենյան ծովում, Նեապոլի ծոցիհարավում (Իտալիա)։ Տարածությունը 10, 4 քառակուսի կմ է, բարձրությունը՝ մինչև 589 մ։ Ափերը զառիթափ են, հարուստ քարայրերով։ Առողջարանների, տուրիզմի վայր է։ 1906-1913-ին Կապրիում ապրել է Մաքսիմ Գորկին։
Ուսումնասիրողների կարծիքով՝ կղզու անվանումը կապված է հին հունարեն κάπρος /վարազ, կինճ/[1] կամ լատիներեն caprea /այծ/ բառի հետ[2][3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 266)։