Jump to content

Կյանք կամ դրա նման ինչ-որ բան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանք կամ դրա նման ինչ-որ բան
անգլ.՝ Life or Something Like It
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա և դրամա
Թվական2002 և ապրիլի 10, 2003[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍտիվեն Հերեք[2][3][4]
ՊրոդյուսերՋոն Դևիս և Արնոն Միլչեն
ԴերակատարներԱնջելինա Ջոլի[5][4], Էդվարդ Բյորնս[3][5], Սթոքարդ Չենինգ[5], Քրիստիան Քեյն[3][5], Թոնի Շալհուբ[3][5], Ջեյմս Գեմոն[5], Ամանդա Թափինգ[5], Գրեգորի Իթցին[5], Լիզա Թորնհիլ[5] և Մելիսա Էրիկո[5]
ՕպերատորՍթիվեն Բարում
ԵրաժշտությունԴևիդ Նյուման
ՄոնտաժԹրուդի Շիփ
Պատմվածքի վայրՎաշինգտոն և Սիեթլ
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունRegency Enterprises և Davis Entertainment
Տևողություն103 րոպե

Կյանք կամ դրա նման ինչ - որ բան (անգլ.՝ Life or Something Like It), ռեժիսոր Սթիվեն Հերեկի ֆիլմը։

Ռեպորտյոր Լեննի Կերրիգանը հարցազրույց է վերցնում ֆուտբոլային խաղի հետ կապված անտուն մարդուց։ Բայց մուրացկանը աղջկա հարցերին պատասխանելու փոխարեն, կանխագուշակում է նրա մահը մեկ շաբաթ հետո, իսկ ավելի կոնկրետ հաջորդ չորեքշաբթի։ Լեննին շակի մեջ է, չգիտի հավատա, թե ոչ, բայց այդ մարդու գուշակած մի քանի բաներ կատարվում են և աղջիկը սկսում է հավատալ։

Լեննին որոշում է, որ եկող շաբաթվա ընթացքում պետք է հասցնի շատ բան անել։ Հնարավոր է, որ նա խորամակի մահին կամ փոխի իր ճակատագիրը, չէ որ ամեն ինչ իր ձեռքերում է։ Նա գտնում է օգնական, ի դեմս իր համակրելի ծառայակից Փիթին, ով և դառնում է նրա հարցերի հատասխանը։

  • Անջելինա Ջոլի - Լեննի Կերրիգան
  • Էդվարդ Բյորնս - Փիթ
  • Թոնի Շալուբ - գուշակ Ջեք
  • Քրիստիան Կեյն - Կել Կուպեր
  • Ջեյմս Գեմմոն - Փեթ Կերրիգան
  • Մելիսսա Էրկրո - Անդեա
  • Սթոկարդ Չեննինգ - Դեբորա Քոննորս
  • Գրեգորի Իտցին - Դեննիս
  • Վինա Սուդ - բժիշկ
  • Լիզա Թորնհիլ - Գվեն
  • Մաքս Բեյքեր - Վին
  • Անդրոմադա Դունկեր - Մո

2003 թվականին Անջելինա Ջոլին արժանացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակին, վատագույն կանացի դերի համար։

Լրացուցիչ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սկզբում ֆիլմի ռեժիսորը փետք է լիներ Ջոել Շումախերը, սակայն նա նախընտրեց աշխատել «Վատ ընկերություն» ֆիլմի վրա։
  • Կել Կուպերի դերը պետք է կատարեր Մարկ Ֆոյերսթինը, բայց վերջում այն հասավ Քրիստիան Կեյնին։
  • Քրիստիան Կեյնը վոկալիստ է երաժշտական խմբում, և այն հատվածում, երբ նա դուրս է գալիս վերելակից, երգում է իր երգերից մեկը
  • Կամեո ֆիլմում հայտնվել են՝ Դեն Լևիսը, Մարգո Մայերսը և Սթիվ Պուլը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  翻译: