Հալոնգ ծովախորշ
Հալոնգ ծովախորշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ծոց և տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Մակերես | 150 000 հեկտար |
![]() | |
![]() |
Հալոնգ ծովախորշ (վիետ․՝ Vịnh Hạ Long), Վիետնամում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Գտնվում է Կուանգին նահանգում, հայտնի զբոսաշրջավայր է։ Ծովախորշը գտնվում է Հարավչինական ծովի Տոնկինի ծոցում[1]։
Ծովախորշի վարչական կղզիները պատկանում են Հալոնգ, Կամֆա քաղաքներին և Վանդոն գավառին (վիետ․՝ Vân Đồn)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալոնգ բառը թարգմանվում է որպես «վայր, որտեղ վիշապն իջել է ծովը»։ Ըստ լեգենդի՝ Հալոնգ կղզին ստեղծվել է հսկա վիշապի կողմից, ով ապրում էր լեռներում։ Լեռները լքելու ժամանակ պոչով ծակծկել է հովիտներն ու լեռնագոգերը, և ծով ընկղմվելու ժամանակ ճոչով բացված հատվածը լցվել է ջրով, մնացել են երկրի մի քանի փոքրիկ կղզիներ։ Տեղացիները մինչև այժմ էլ ասում են, որ ծովածոցում վիշապ է ապրում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովախորշը ներառում է ավելի քան 3000 կղզի, ինչպես նաև փոքր ժայռեր, քարաժայռեր և քարանձավներ։ Տարածքը կազմում է 1500 կմ քառ․։ Ինչպես երկրային, այնպես էլ ստորջրյան աշխարհը բնութագրվում է բարձր կենսաբազմազանությամբ։
Ամենաբնակեցված կղզին Տուանչուն է։ Հենց այստեղ է տեղակայված Հո Շի Մինի նախկին նստավայրը։
Կատաբան Հալոնգ ծովածոցի ամենամեծ կղզին է։ 1986 թվականին կղզու մոտավորապես կեսը հռչակվեց ազգային պարկ։ Կղզում կան բազմաթիվ լճեր, ջրվեժներ և քարանձավներ, ափամերձ կորալային խութեր։ Կղզու հայտնի քարանձավներն են Բոնաուն, Աղջկան և Երկնային Պալատը։ Ինչպես նաև հայտնի է Թմբուկ միշակայմի մեծ առագաստը, որն իր անվանումը ստացել է թմբուկի հարվածային ձայներից։ Ամենագեղեցիկ քարանձավը Դաուգոն է։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման արևադարձային է, խոնավ, երկու եղանակներով՝ շոգ խոնավ ամառ և չոր ցուրտ ձմեռ։ Միջին ջերմաստիճանը 15-ից 25 °C է։ Տարեկան տեղումների քանակը 2000—2200 մմ է։ Ծովախորշի ջրի աղիությունը չոր սեզոնում 31-34,5 ‰ է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտավորապես 1600 մարդ ապրում է լողացող տնակներում՝ չորս ձկնորսական գյուղերում՝ Կըավան (Cửa Vạn), Բահանգ (Ba Hang), Կոնգտաու (Cống Tàu) և Վոնգվիենգ (Vông Viêng)։
1994 թվականին Հալոնգ ծովածոցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Համբուրվող ժայռերը»
-
Տեսարան ծովախորշից
-
Ծովախորշի վրա տեղակայված բազմաթիվ կղզիներից մեկը
-
Զբոսաշրջային նավ՝ խարսխված ծովախորշի մոտ
-
Մայրամուտը Հալոնգ ծովախորշից
-
Հալոնգ ծովախորշի մոտ գտնվող նավահանգստային գյուղակ
-
Եվս մեկ մայրամուտ
-
Բազմազան նավակներով լի ափ
-
Հալոնգն արևոտ օրը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UNESCO’s World Heritage Convention: Halong Bay (անգլ.)
- UNESCO: Հալոնգ ծովախորշ Արխիվացված 2009-10-16 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալոնգ ծովախորշ» հոդվածին։ |
|