Մասադա (ամրոց)
![]() Նկարագրություն | |
Տեսակ | հնագիտական հուշարձան, ամրոց և Համաշխարհային ժառանգություն |
Վարչական միավոր | Tamar Regional Council? |
Երկիր | ![]() |
Իրադարձություններ | Siege of Masada? |
![]() | |
![]() | |
![]() |
Մասադա (եբրայերեն՝ מצדה, մեցադա — «ամրոց»[1]), հին ամրոց Իսրայելում, Մեռյալ ծովի հարավ արևմտյան ափին, Արադ քաղաքից ոչ հեռու, Էյն-Գեդի, Էյն-Բոկեկ մայրուղու մոտակայքում։ Իսրայելի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է[2]։


Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Հուդայի անապատի ժայռերից մեկի բարձունքում, Մեռյալ ծովի մակարդակից 450 մետր բարձրության վրա։ Մ.թ.ա. 25 թ-ին, իդումների հետնորդ Հերովդես I Մեծ թագավորը, որը ընդունել էր հուդայականություն, այստեղ կառուցեց ապաստան իր և իր ընտանիքի համար՝ զգալիորեն ամրացնելով և վերակառուցելով այստեղ գոյություն ունեցած մ. թ. ա. 37-31 թվականներին կառուցված հասմոնյան ժամանակաշրջանի ամրոցը։ Ամրոցում պահպանվել են սննդամթերքի և զենքի բավականին պաշարներ, անցկացվել է կատարյալ ջրամատակարարման համակարգ, գործել են հռոմեական տիպի բաղնիքներ։ Ամրոցն օգտագործվել է նաև արքայական ոսկիների պահպանման նպատակով։
Բոլոր կողմերից Մասադան շրջապատված է ուղղաբերձ ժայռերով։ Ծովի կողմից դեպի վեր ձգվում է այսպես կոչված օձի արահետը։ Արևմուտքից ամրոց կարելի է բարձրանալ հռոմեացիների կողմից կառուցված արհեստական հողաթմբի միջոցով (մոտավորապես 30 րոպեում)։ Ժայռի գագաթը զարդարում է գրեթե հարթ սեղանակերպ սարահարթ, մոտավորապես 600 մետրը 300-ի վրա։ Սարահարթը շրջապատված էր 1400 մետր ընդհանուր երկարությամբ ամրոցի հզոր պատերով, որոնք ունեին շուրջ 4 մետր հաստություն, իսկ դրանց վրա կառուցված էին 37 աշտարակներ։ Սարահարթում կառուցվել էին պալատներ, սինագոգեր, զինապահեստներ, անձրևաջրերի հավաքման և պահպանման հորեր և այլ օժանդակ կառույցներ։
Ամրոցում ներկայումս պահպանվել են Հերովդես թագավորի պալատը, սինագոգը, խճանկարների բեկորներ, ժայռերի մեջ փորված ջրի հորեր, սառը և տաք բաղնիքներ և շատ այլ հնություններ։
Առավել արտասովոր գտածոներից մեկը սինագոգն է։ Ենթադրվում էր, որ հրեաները սինագոգի կարիք չունեին քանի դեռ նրանք ունեին Տաճար։ Մասադան վերակառուցվել է Երկրորդ Տաճարի գոյության ընթացքում, սակայն սինագոգն այնուամենայնիվ կառուցվել է։ Բացի այդ սինագոգ է հայտնաբերվել նաև Գամլայի ավերակներում։ Սա ապացուցում է, որ հին հրեաների մոտ սինագոգերի գոյությունը կախված չէր Տաճարի առկայությունից։
Օձի արահետի սկզբում կառուցված է ավտոկայանատեղի։ Կա զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, որտեղից կարելի է գնել տոմսեր ամրոց այցելելու և ճոպանուղով վեր բարձրանալու համար։ Տեղեկատվական կենտրոնում բացվել է թանգարան, որտեղ ցուցադրվում են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները։ Ամրոցում կազմակերպվում են համերգներ և տարբեր զանգվածային մշակութային միջոցառումներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ. թ. ա. 66 թվականին Մասադան գրավում են ապստամբ զելոտները` ոչնչացնելով այնտեղ գտնվող հռոմեական կայազորը։ Մ. թ. ա. 67 թվականին Մասադայում բնակություն հաստատեցին հռոմեացիների դեմ ապստամբությունը ղեկավարած արմատական կողմի ներկայացուցիչները` սիկարիները, որն էլ հանգեցրեց երկարատև Հուդայական պատերազմի։ Մ. թ. ա. 66 թվականին հռոմեական լեգիոնների կողմից Երուսաղեմը գրավելուց հետո Մասադան մնում է ապստամբների վերջին պատվարը։ Ամրոցի պաշտպանների թիվը հազիվ հասնում էր հազար մարդու, ներառյալ կանայք և երեխաները, բայց նրանք պահեցին Մասադան ևս երեք տարի։ Շուրջ 9000 ստրուկներ ճանապարհ էին կառուցում և հող էին կրում ամրոցի շուջը պաշարման հողապատնեշ և պարսպակործան մեքենաների համար հարթակ կառուցելու նպատակով։ Երբ հռոմեացիներին հաջողվեց հրկիզել սիկարիների կողմից փայտե գերաններից կառուցված լրացուցիչ ներքին պաշտպանական պատը, Մասադայի ճակատագիրն արդեն վճռված էր։
Հովսեփոս Փլավիոսի գրքի համաձայն՝ նիսանի 15-ի գիշերը (Պահքի տոնի առաջին օրը) Էլազար բեն Յաիրը հրեաների առաջ կրակոտ ճառ արտասանեց և նրանց կոչ արեց նախընտրել զոհվել ազատ քաղաքացի, քան ենթարկվել տանջալից և ամոթալի ստրկության (հատված Մասադայի անկման գիշերը Էլիզար բեն Յաիրի ճառից (Իոսիֆ Ֆլավիա, Հուդայական պատերազմ, VII, 320—336)):
Իր նկարագրությունում Հովսեփոս Փլավիոսը հիմնվում է երկու կանանց պատմածի վրա, որոնք պատսպարվել էին քարայրում հինգ երեխաների հետ և պատմել էին հռոմեացիներին, թե ինչպես են տղամարդիկ սպանել իրենց կանանց ու երեխաներին, այնուհետև վիճակահանությամբ միմյանց։
960 պաշարվածներից վերջինն այրեց ամրոցը և ինքնասպանություն գործեց։ Այսպիսով ոչնչացվեց հրեական դիմադրության վերջին օջախը։ Մասադայի տարածքում տեղակայվեց հռոմեական լեգիոնը։
Հրեական և հռոմեական պատմական քրոնիկների համադրումը, ինչպես նաև ամրոցի տարածքում հայտնաբերված հնագիտական գտածոները, այդ թվում վիճակահանությամբ նրանց կամքի վերջին 10 կատարողների անուններով քարե վահանակը ուղղակիորեն վկայում են այդ մասին[3][4]։
Ամրոցի ավերակներն առաջին անգամ հայտնաբերվել են 1862 թվականին։ Հիմնական պեղումները կատարվել են 1963-1965 թվականներին։ 1971 թվականից Մասադայում գործում է ճոպանուղի, որը ժայռի ստորոտը միացնում է նրա գագաթի հետ։ Ժայռերի արևելյան կողմից ամրոցի դարպասներ կարելի է բարձրանալ նաև ոտքով «օձի արահետով»։
Բյուզանդական տաճար Մասադայի տարածքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի տարածքում է գտնվում բյուզանդական տաճարի ավերակները[5]։ 19-րդ դարի վերջերից սկսած հետազոտող Մարի Ժոզեֆ Լագրանժը (Marie-Joseph Lagrange, 1855-1938 թվականներ) առաջարկեց տաճարի ավերակները նույնականացնել Մարդայի մայրավանքի հետ։ Նույն տեսակետը պաշտպանել են հայտնի հետազոտողներ Delau, Abel-ը, Festugièr-ը, Chitty, Hirschfeld-ը։
Ամրոցի տարածքում գտնվող եկեղեցին կառուցվել է Եուֆիմուս Մեծի կողմից և գոյություն է ունեցել մինչև Կիրիլ Սկիֆոպոլսկու ժամանակաշրջանը (մոտավորապես 550 թ.): 6-րդ դարի կեսերից նշված եկեղեցու տեղում գտնվել է մեկ այլ եկեղեցի, որի ավերակները հայտնաբերվել են ամրոցի հնագիտական պեղումների ժամանակ։ Հավանաբար հենց այդ ժամանակ էլ Մասադայի վանական համալիրը դարձավ մայրավանք։ 6-րդ և 7-րդ դարերում (մոտ 580-600 թվականներ) մայրավանքի գոյությունը նկարագրել է երանելի Յոհան Մոսխը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հյուսիսային պալատի ստորին տեռաս (հատակագծով՝ # 39)
-
Բյուզանդական եկեղեցի (հատակագծով՝ #26)
-
Մասադայի և «օձի արահետի» օդային տեսքը հյուսիս-արևելքից
-
Մասադայի արևմտյան բյուզանդական դարպասը (հատակագծով՝ #23)
-
Հռոմեական պաշարման ճամբար F և հռոմեական պտույտի պատի հատվածը
-
Մասադայի ճոպանուղին
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Масада // Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона. — СПб., 1908—1913.
- Микловиц, Глория. Масада: последняя твердыня. М., Текст, 2010.
- Avi-Yonah, Michael et al., Israel Exploration Journal 7, 1957, 1–160 (excavation report Masada)
- Yadin, Yigael. Masada: Herod’s Fortress and the Zealots' Last Stand. London, 1966.
- Yadin, Yigael. Israel Exploration Journal 15, 1965 (excavation report Masada).
- Netzer, Ehud. The Palaces of the Hasmoneans and Herod the Great. Jerusalem: Yed Ben-Zvi Press and The Israel Exploration Society, 2001.
- Netzer, E., Masada; The Yigael Yadin Excavations 1963–1965. Vol III. IES Jerusalem, 1991.
- Ben-Yehuda, Nachman. The Masada Myth: Collective Memory and Mythmaking In Israel, University of Wisconsin Press (December 8, 1995).
- Ben-Yehuda, Nachman. Sacrificing Truth: Archaeology and the Myth of Masada, Humanity Books, 2002.
- Bar-Nathan, R., Masada; The Yigael Yadin Excavations 1963–1965, Vol VII. IES Jerusalem, 2006.
- Jacobson, David, "The Northern Palace at Masada – Herod's Ship of the Desert?" Palestine Exploration Quarterly, 138,2 (2006), 99–117.
- Roller, Duane W. The Building Program of Herod the Great, Berkeley and Los Angeles: University of California Press, 1998.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ pronunciation ; the term simply means "fortress" in Modern Hebrew; in Biblical Hebrew מְצָד mĕtsad "mountain-fortress; stronghold" from a root meaning "to hunt, lie in wait for prey". Gesenius, Hebrew-English Lexicon (H4679).
- ↑ Most popular during 2008; «Masada tourists' favorite spot in Israel». Ynetnews. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին.: 2005-2007 թթ. և 2009-2012 թթ. Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգուց հետո եղել է երկրորդ ամենաշատ այցելվող վայրը։
- ↑ «Путеводитель по Израилю. Масада». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Крепость Масада». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Национальный археологический парк Масада
- ↑ Jerome Murphy-O'Connor (2008). The Holy Land: An Oxford Archaeological Guide from Earliest Times to 1700. Oxford Archaeological Guides. Oxford: Oxford University Press. էջ 385. ISBN 978-0-19-923666-4. Վերցված է օգոստոսի 12, 2016-ին. «... a small, deep, stepped pool with a triangular balcony. The niches for clothes led to its identification as a swimming pool. There are those who prefer to think of it as a ritual bath (mikveh); it may well have been used as such by the Zealots.»
- ↑ Masada (French). Jerusalem: Direction des parcs nationaux. 1965. «Piscine hérodienne (Herodian swimming pool)»
{{cite book}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Photographs & footage of the Yadin excavations Արխիվացված 2008-01-17 Wayback Machine
- The Bible and Interpretation: The Masada Myth Արխիվացված 2016-06-02 Wayback Machine
- World Heritage Sites page
- Stiebel, Guy D. "Masada." Encyclopaedia Judaica. Ed. Michael Berenbaum and Fred Skolnik. 2nd ed. Vol. 13. Detroit: Macmillan Reference USA, 2007. 593–599. Gale Virtual Reference Library.
- Masada photos
- Masada page on Israeli National Park website
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասադա (ամրոց)» հոդվածին։ |
|