Jump to content

Մեդյերի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդյերի կամուրջ
Megyeri híd
Երկիր Հունգարիա
ՏեղանքԲուդապեշտ
Տեսակճանապարհային կամուրջ
Հատում էԴանուբ
Հիմնական թռիչք100 մ
Երկարություն1861 մ
Երթևեկելի գծերի քանակ4
Բացման տարեթիվսեպտեմբերի 30, 2008
Քարտեզ
Քարտեզ

Մեդյերի կամուրջ (հունգ.՝ Megyeri híd), գտնվում է Դանուբ գետի վրա, Հունգարիայում։ 2006 թվականին սկսվել է կամրջի աշխատանքները և ավարտվել 2008 թվականի սեպտեմբերի 30-ին։ Կամրջի երկարությունը 1861 մետր է, ընդհանուր արժեքը 63 միլիարդ ֆորինտ (300 միլիոն դոլլար) է։

Հունգարիայի էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ կամրջի անվանումը որոշվելու է օնլայն քվեարկությամբ։ 2006 թվականի օգոստոսի 1-ի օնլայն հարցմամբ առաջատարը եղել է ամերիկացի կինոաստղ Չակ Նորիսը։ Նույն տարվա օգոստոսի 11-ին ամերիկացի երգիծաբան Սթիվեն Քոլբերը, ով ևս եղել է հավակնորդների ցուցակում, կոչ է անում, որպեսզի իր օգտին քվեարկեն։ Հաջորդ օրը նրա օգտին ձայները 230 անգամ աճում են։ Օգոստոսի 15-ին Սթիվենը նորից կրկնում է կոչը, իսկ օգոստոսի 22-ին «Սթիվեն Քոլբերի կամուրջ» անվանման տարբերակը զբաղեցնում է առաջին տեղը 17 միլիոն ձայների քանակով, ինչը 14 միլիոն անգամ գերազանցում էր երկրորդ տեղում գտնվող անվան տարբերակին։ Նույն օրը կայքում սկսվում է քվեարկության երկրորդ փուլը, որին քվեարկելու համար հարկավոր էր գրանցվել կայքում, չնայած դրան երկրորդ փուլում ևս Սթիվենի օգտին ձայները չպակասեցին։

2006 թվականի սեպտեմբերի 14-ին Անդրաշ Սիմոնը հայտարարում է, որ Սթիվեն Քոլբերը հաղթել է ստանալով մեծամասնության ձայները, սակայն Անդրաշը նշում է, որ ցավում է Քոլբերի համար և ըստ օրենքի Քոլբերը պետք է տիրապետի հունգարերենի և մահացած լինի, որպեսզի կամուրջը անվանվի նրա անունով։ Սակայն նույն տարվա սեպտեմբերի 28-ին հայտարարվում է, որ կամուրջը կոչվելու է «Մեյդերի կամուրջ» (Megyeri híd), չնայած այն փաստին որ քվեարկության երկրորդ փուլում այդ անվանումը չի հաղթել։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  翻译: