Մոդել
Արտաքին տեսք
Մոդել (միջին ֆրանսերեն՝ modelle[1]), մարդ, որն իր կերպարով ներկայացնում է, ցուցադրում է և գովազդում է առևտրային ապրանքներ (հիմնականում, հագուստ) կամ հանդես է գալիս որպես բնորդ այն մարդկանց համար, որոնք արվեստի գործեր են ստեղծում։
Տերմինի նշանակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդել տերմինն օգտագործվում է տարբեր ոլորտներում.
- Նորաձևության մեջ մոդելը մարդ է, որը կրում և ցուցադրում է հագուստը ցուցադրությունների ժամանակ՝ ձգտելով ընդգծել այդ հագուստի բոլոր առավելությունները։ Մոդելը նաև մասնակցում է տվյալ հագուստի հետ կապված գովազդային նկարահանումներին և արտադրական գործընթացին՝ աշխատանքային փորձերի ժամանակ։ Մինչև ХХ դարի վերջը, XXI դարի սկիզբը օգտագործվել է ներկայումս քիչ օգտագործելի մանեկեն տերմինը։
- Գովազդում ֆոտոմոդել՝ պրոֆեսիոնալ մոդել, որը կեցվածք է ընդունում ամսագրերի, գովազդային հոլովակների, տեսահոլովակների համար։
- Ստեղծագործական արվեստում բնորդ՝ մարդ, որը կերպար է հանդիսանում գեղանկարչության կամ քնադակագործության գործերի ստեղծման համար։
Չպետք է շփոթել ֆոտոմոդելի և պոդիումային մոդելի մասնագիտությունները։ Ներկայումս դրանք գործունեության տարբեր ոլորտներ են, չնայած որ հաճախ ֆոտոմոդելները հանդես են գալիս նաև որպես պոդիումի մոդելներ։
Ֆոտոմոդել լինելու համար պետք է ունենալ խորեոգրաֆիկ և արտիստիկ պատրաստվածություն[2]։
Տիպաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդելների տիպերը.
- Բարձր նորաձևության մոդել (անգլ.՝ high fashion model), մոդելի ամենաբացառիկ տիպը։
- Տարիքը. 16—22 տարեկան
- Հասակը. 175—180 սմ
- Հագուստի չափսը 40—42
- Կատարյալ պարամետրեր. 86 (կուրծք) — 60 (իրան) — 86 (կոնքեր)
- Պոդիումային մոդել (անգլ.՝ runway model)
- Հասակը. 176—185 սմ
- Կատարյալ պարամետրեր. 86 (կուրծք) — 61 (իրան) — 86 (կոնքեր)
- Ներքնազգեստ ցուցադրող մոդել (անգլ.՝ lingerie model)
- Տարիքը. 21 տարեկանից սկսած
- Կատարյալ պարամետրեր. 86—91 (կուրծք) — 58—63 (իրան) — 86—90 (կոնքեր)
- Գլամուրային մոդել (անգլ.՝ glamour model), մոդել, ով նկարահանվում է բիկինի հագուստով, տղամարդկանց ամսագրերի համար
- Տարիքը. 18—30 տարեկան
- Պարամետրերը. 86—91 (կուրծք) — 56-61 (իրան) — 86—91 (կոնքեր)
- Մոդել «դելֆա» (անգլ.՝ delfa model), ունիվերսալ մոդել
- Հասակը. 173—175 սմ
- Հագուստի չափսը. 42—50
- Տարիքը. 21-ից 30 տարեկան
Մանեկենուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մանեկենուհիները հայտնվել են XIX դարի կեսին, Չարլզ Ֆրեդերիկ Ուորտի նորաձևության տանը, ընդ որում, որպես մանեկենուհի հաճախ հանդես է եկել մոդելյերի կինը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վեբսթեր
- ↑ Александр Лебедев. «Как быть фотомоделью». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խորհրդային գեղեցկություն։ Մանեկենուհու ճակատագիր» Արխիվացված 2015-04-27 Wayback Machine (Ռոսիա 1, 2005)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոդել» հոդվածին։ |
|