Նիամեյ (ֆր.՝ Niamey), Նիգերի մայրաքաղաքը, Նիամեյ դեպարտամենտի վարչական կենտրոնը, Նիգեր գետի ձախ ափին։ Տրանսպորտային հանգույց է։ Գյուղատնտեսական շրջանի կենտրոն է։
Նիամեյի մոտակայքում կա ջերմաէլեկտրակայան։ Ունի համալսարան, ազգային թանգարան։ 1926-1960 թվականներից ֆրանսիական տիրապետության տակ գտնվող Նիգերի վարչական կենտրոնն էր․ 1960 թվականից Նիգերի մայրաքաղաքն է։ Բնակչությունը՝ ▲1 496 260 մարդ (2024)[1]:
19-րդ դարի վերջում ժամանակակից Նիամեյի տեղում գոյություն ուներ ոչ մեծ մի գյուղ` մի քանի հարյուր բնակչությամբ։ Նիգերի գրավումը այդ ժամանակահատվածում սկսած ֆրանսիացի գաղութարարները այդ գյուղում 1892 թվականին հիմնեցին իրենց սեփական ռազմական կետը։ Նիամեյի ամբողջովին դրական տեղակայումը առևտրական ճանապարհների խաչմերուկներում նպաստում էր նրա զարգացմանը։
Նիամեյը գտնվում է Սախելիի հարավում և ունի իր համար շատ բնորոշ կլիմա։ Այն մերձհասարակածային և արևադարձային կլիմաների միջև գտնվող յուրահատուկ կլիմա ունի։ Եղանակը շատ տաք է. mիջին ջերմաստիճանը տատանվում է 24 °C-ից հունվարին մինչև 34 °C մայիսին, իսկ տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 29 °C: Ունի արտահայտված ոչ շարունակական խոնավ եղանակ, ինչը տևում է մայիսից մինչև սեպտեմբեր, իսկ իր գագաթնակետին հասնում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Բոլոր տեղումները լինում են խոնավ եղանակին։ Չոր եղականին տեղումներ ընդհանրապես չեն լինում։
Նիամեյին, ինչպես նաև աֆրիկյան մնացած խոշոր քաղաքներին բնորոշ է բնակչության աճի արագ տեմպը 20-րդ դարի երկրորդ կեսի համար։ Քաղաքի բնակչության 90%-ից ավելին մուսուլմաններ են։ Քաղաքի ամենամեծ էթնիկ խմբերը սոնհայն ու ջերման են, որ կազմում են ընդհանուր բնակչության 21,1%-ը, իսկ իրենց հաջորդում է հաուսների ազգը (34,4%)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 269)։