Ոստեղավանք
Արտաքին տեսք
Ոստեղավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Թուրքիա |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Ոստեղավանք (Սուրբ Լուսավորիչ վանք), վանք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Սպեր գավառի Օձտեղ (Օստեղ) գյուղում, քարաժայռի վրա[1]։
Վանքի եկեղեցու և քարաժայռի վրա 19-րդ դարի առաջին կեսերին պահպանվում էին իրար փաթաթված օձերի քանդակներ։ Ըստ ավանության այստեղ շատ օձեր են եկել, որոնք մի ճգնավորի սուրբ աղոթքով քարացել են, որից էլ առաջացել են գյուղի և վանքի անունները։ Գրիգոր Դարանաղցին (17-րդ դար) հիշատակում է Ոստեղավանք ձևով։ Ղևոնդ Ալիշանը սխալմամբ Օձտեղ և Վահանաշեն գյուղերը նույնացնելով նրան՝ դարձյալ սխալմամբ նույնացվել են նաև այս և Վահանաշենի Սուրբ Ստեփանոս վանքերը[1]։
Սուրբ Օհան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոստեղավանքի մոտ գտնվել է սուրբ Օհան անունով ուխտատեղի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 425, էջեր 425 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։