Չորս շատրվան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չորս շատրվան Quattro Fontane | |
---|---|
Հռոմի Չորս շատրվանը | |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ, Իտալիա |
Շինարար | Դոմենիկո Ֆոնտանա և Պիետրո դա Կորտոնա |
Հիմնադիր | Սիքստոս V |
Շինարարության սկիզբ | 1588 թվական |
Շինարարության վերջ | 1593 թվական |
Կարգավիճակ | գործող շատրվան |
Չորս շատրվան (իտալ.՝ Quattro Fontane), չորս նախառենեսանսյան շատրվաններից կազմված խումբ, տեղադրված Հռոմում` Չորս շատրվանների (իտալ.՝ Via delle Quattro Fontane) և Կվիրինալե փողոցների հատման վայրում (իտալ.՝ Via del Quirinale)։ Ստեղծվել են Հռոմի պապ Սիքստոս V-ի որոշմամբ և տեղադրված խաչմերուկում 1588-1593 թվականներին։ Շատրվանների արձանները իրենցից ներկայացնում են Տիբեր գետի (Հռոմի խորհրդանիշը), Առնո գետի (Ֆլորենցիայի խորհրդանիշը), ինչպես նաև Դիանա աստվածուհուն (անարատության խորհրդանիշը) և Յունոնա աստվածուհուն (կանացի ուժի խորհրդանիշը)։ Առնո, Տիբեր և Յունոնա շատրվանները ստեղծվել են ճարտարապետ Դոմենիկո Ֆոնտանայի կողմից, իսկ Դիտանայի շատրվանը նախագծվել և կառուցվել է նկարիչ և քանդակագործ Պիետրո դա Կորտոնի կողմից։
Խաչմերուկից բացվում է տեսարան անմիջապես երեք կոթողի վրա՝ Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու, Տրինիտա դեի Մոնտի եկեղեցու և Կվիրինալ բլրի։ Շատրվանների հարևանությամբ տեղակայված է նրանից անվանում ստացած քանդակագործ Ֆրանչեսկո Բորոմինիի Սան Կարլո ալլե Կուատրո Ֆոնտանե (իտալ.՝ San Carlo alle Quattro Fontane) ուշբարոկկոյական եկեղեցին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Առնո գետը
-
Տիբեր գետը
-
Աստվածուհի Դիանան
-
Աստվածուհի Յունոնան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le quattro fontane(իտալ.)
- Le Quattro Fontane(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չորս շատրվան կատեգորիայում։ |
|