Jump to content

Ռազմական բազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական 102-րդ ռազմաբազա, Գյումրի, Հայաստան

Բազա ռազմական, տերիտորիա (ստրատեգիական կամ քաղաքական տեսակետից կարևոր կետ, շրջան) և նրա վրա տեղավորված զորքեր՝ զենքի, ռազմամթերքի, պարենամթերքի և նյութական այլ միջոցների պաշարներով։ Ռազմ․ բազաներ կապիտալիստական պետություններն ստեղծում են իրենց երկրի սահմաններում, իսկ մի շարք դեպքերում (գլխավորապես էքսպանսիոնիստական նպատակներով)՝ նաև այլ երկրների տերիտորիաներում ժամանակակից ռազմական բազաները լինում են հրթիռային, ավիացիոն, ռազմածովային և ընդհանուր նշանակության։ Հրթիռային բազաները ստարտային դիրքերի, կառավարման կետերի, հրթիռատեխնիկական և նյութատեխնիկական ապահովման զորամասերի համալիր են։ Ավիացիոն բազաներն օգտագործվում են ստրատեգիական, տակտիկական ու տրանսպորտային ինքնաթիռների, ապահովման և նորոգման զորամասերի, նյութատեխնիկական միջոցների բազավորման համար։ Ռազմածովային բազաները ծովափի և նրան հարող տեղամասի սարքավորված և պաշտպանվող շրջաններ են՝ նավերի բազավորման մի քանի կետերով ու նրանց պաշտպանության միջոցներով։ Լինում են մշտական կամ ժամանակավոր, թիկունքային կամ առաջապահ։ Ընդհանուր նշանակության բազաներում տեղավորվում են ցամաքային զորքերը, նավատորմի և ռազմաօդային ուժերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 207
  翻译: