Jump to content

Ռիբոսոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիբոսոմ
Ռիբոսոմ.սպիտակուցը-կապույտ, ռ-ՌՆԹ-ի մեկ շղթան-նարնջագույն։
Տեսակբջջի բաղադրիչ
Ենթատեսակintracellular non-membrane-bounded organelle?[1] և nonmembranous cytoplasmic organelle?[2]
Կազմված էՌՆԹ[3] և ribosomal proteins?
Հաստություն20-30 նմ
ՏեղադրությունՑիտոպլազմա, էնդոպլազմային ցանց
ՖունկցիաներՍպիտակուցի կենսասինթեզ
Տեսակներչունի
Հայտնաբերվել է1955 թ.

Ռիբոսոմներ, բջջի մեմբրան չունեցող օրգանոիդներն են, որոնցում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ[4]։

Հայտնագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է 1955 թվականին ռումինացի գիտնական Ջորջ Պալադեի կողմից, որի համար նա ստացավ Նոբելյան մրցանակ։ Ռիբոսոմ տերմինը առաջարկել է Ռիչարդ Ռոբերտսը 1958 թվականին։

Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը՝ 25-30 նմ է։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։

Ռիբոսոմների մեծ մասը տեղավորված է հատիկավոր էնդոպլազմային ցանցի թաղանթի վրա խմբերով՝ 5 և ավելի/ առաջացնելով յուրովի շղթա, որում միմյանց են միանում ի-ՌՆԹ-ի թելանման մոլեկուլներով։ Այդ խմբի ռիբոսոմները կոչվում են պոլիռիբոսոմներ կամ պոլիսոմներ։
Իսկ որոշ ռիբոսոմներ ցիտոպլազմայում գտնվում են ազատ վիճակում։
Ռիբոսոմներ կան նաև միտոքոնդրիումներում, պլաստիդներում։ Յուրաքանչյուր բջջում կա մի քանի հազար ռիբոսոմ։
Ռիբոսոմները գնդաձև են և կազմված երկու ենթամիավորներից՝ մեծ և փոքր։ Նրանց քանակը շատ մեծ է, հասնում 6-10000-ի։ :Ռիբոսոմների քանակը զգալիորեն մեծանում է ուժեղ աճող բջիջներում։ Սպիտակուցի սինթեզի ինտենսիվության անկման դեպքում՝ օրինակ քաղցի ժամանակ, ռիբոսոմների քանակը խիստ ընկնում է։
Պլաստիդների, քլորոպլաստների, միտոքոնդրիումների ռիբոսոմները ցիտոպլազմային ռիբոսոմներից մանր են և հիշեցնում են բակտերիալ ռիբոսոմներ[4][5][6]։

Բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիբոսոմ
Ռիբոսոմի բաղադրության մեջ մտնում է[7]՝
Ռիբոսոմի մեծ՝ կարմիր և փոքր՝ կապույտ ենթամիավորումները իրար հետ։
  • 65% ռ-ՌՆԹ
  • 35% ռիբոսոմային սպիտակուց կամ ռիբոնուկլեոպրոտեին։
Ռիբոսոմի ֆունկցիան է սպիտակուցի սինթեզը։ Ռիբոսոմներում է տեղի ունենում ամինաթթուների մոլեկուլների որոշակի դասավորությունը և պոլիպեպտիդային շղթայի առաջացումը[5]։
Ռիբոսոմների ենթամիավորների առաջացումը տեղի է ունենում կորիզակում, իսկ նրանց հավաքագրումը որպես ամբողջական ռիբոսոմ տեղի է ունենում ցիտոպլազմայում[6]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիբոսոմները բնորոշ են բոլոր բջջաին օրգանիզմներին՝ սկսած բակտերիաներից մինչև կաթնասուններ[6]։
  • Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 118-119
  • Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 50-51
  • Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 21

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gene Ontology release 2019-10-07 — 2019-10-07 — 2019.
  2. անատոմիայի հիմնարար մոդել
  3. Gene Ontology release 2019-11-16 — 2019.
  4. 4,0 4,1 Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 50-51
  5. 5,0 5,1 Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 118-119
  6. 6,0 6,1 6,2 Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 21
  7. Kurland CG (1960). «Molecular characterization of ribonucleic acid from Escherichia coli ribosomes». Journal of Molecular Biology. 2 (2): 83–91. doi:10.1016/s0022-2836(60)80029-0.
  翻译: