Jump to content

Ռիեկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ռիեկա
խորվ.՝ Rijeka
Դրոշ Զինանշան

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՊրիմորսկո Գորանսկա
ՀամայնքՊրիմորսկո Գորանսկա
ՔաղաքապետՎոյսկո Օբերսնել
Մակերես44 կմ²
ԲԾՄ0 մ
Բնակչություն128 624 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 51
Փոստային դասիչ51000
Ավտոմոբիլային կոդRI
Պաշտոնական կայքrijeka.hr(խորվ.)
Ռիեկա (Խորվաթիա)##
Ռիեկա (Խորվաթիա)

Ռիեկա (խորվ.՝ Rijeka, սլովեն.՝ Reka), Ֆիումե (իտալ.՝ Fiume, լատին․՝ Vitopolis et Flumen), Ֆլաում (գերմ.՝ Sankt Veit am Fluß, Sankt Veit am Flaum)[1][2][3][4][5], քաղաք Խորվաթիայում, երրորդ ամենամեծ քաղաքն է մայրաքաղաք Զագրեբից և Սպլիտից հետո։ Գտնվում է Իստրիա թերակղզու հյուսիսային մասում։ Բնակչությունը կազմում է 128 624 մարդ (ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների[6]): Բնակչության 82,5 %-ը խորվաթներ են։

Քաղաքային ժամացույցի աշտարակ

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը իր անվանումը ստացել է Ռիեկա գետից, որը խորվաթերեն նշանակում է «գետ»։ Քաղաքի եկամտի հիմնական աղբյուրներն են՝ նավահանգիստները, նավաշինությունը և զբոսաշրջությունը։

Ռիեկան կանոնավոր ավտոբուսային հաղորդակցությամբ կապված է Խորվաթիայի խոշոր քաղաքների, Սլովենիայի քաղաքների, Իտալիայի և մի շարք եվրոպական մայրաքաղաքների հետ։ Քաղաքը ավտոմոբիլային լավորակ մայրուղով կապված է Զագրեբի, Իստրիայի, Սլովենիայի և Կրկ կղզու հետ։ Քաղաքի շուրջ կառուցվել է արագընթաց շրջանցուղի, որը հանդիսանում է A7 մայրուղու մի մասը։

Ռիեկայում է գտնվում աշխարհի խոշորագույն ծովային նավահանգիստը։ Լաստանավերը տանում են մոտակա կղզիներ, ինչպես նաև Զադար, Սպլիտ և Դուբրովնիկ։

Կրկ կղզուց 30 կմ հեռավորության վրա գտնվում է միջազգային օդանավակայան։ Ռիեկան Կրկ կղզու ափի հետ կապված է Կրկսկի կամրջով, որի երկարությունը 1430 մ է։

Ռիեկայի միջով անցնում է Զագրեբ-Ռիեկա-Պուլա երկաթուղային գիծը։

Մինչև 13-րդ դար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտ պեղել են բազմաթիվ քարեդարյան բնակավայրեր։ Այստեղ մարդիկ ապրել են հնադարից։ Մ.թ.ա. առաջին դարում բնակավայրի շրջակայքը հռոմեացիները նվաճել են։

Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքը գրավել են գոթերը և լանգոբարդները։

Ռիեկան և Տրսատը 1689 թվականին

7-րդ դարում այստեղ են եկել սլավոնները։ Քաղաքը մտել է Խորվաթական թագավորության կազմի մեջ, ապա Խորվաթա-Հունգարական միացյալ պետության մեջ։

Ռիեկայի առաջին վավերագրական տեղեկությունները թվագրվում են 13-րդ դարին։ Այդ ժամանակ ակտերում շրջանառվում էր Տրսատ գյուղը և Ռիեկան։

  • 1438 թվական - Ռիեկայում կառուցվել է Խորվաթիայի առաջին հիվանդանոցը։
  • 1466 թվական - Քաղաքը մտել է ավստրիական բազմազգ Հաբսբուրգների տերության մեջ, որտեղ իտալացիները և հունգարացիները այն անվանել են Ֆիումե, իսկ ավստրիացիները՝ Ֆլաում։
  • 1599 թվական - Ժանտախտը խլել է Ռիեկա քաղաքի 3000 բնակիչներից ավելի քան 300-ի կյանքը։
  • 1627 թվական - Ռիեկայում հիմնադրվել է Ճիզվիտական համալսարան, որը հետագայում հիմք է հանդիսացել Ռիեկայի համալսարանի համար։
  • 1699 թվական - Թուրքերի ներխուժումը դադարել է, Թուրքական Մեծ պատերազմը դադարել է, և դա հիմք է դարձել, որպեսզի Ռիեկան դառնա առևտրի կենտրոն։
  • 1719 թվական - Կառլ VI կայսրը Ռիեկան հռչակել է ազատ նավահանգիստ։
  • 1728 թվական - Ռիեկա է այցելել Կառլ VI-ը՝ Ռիեկա-Կարլովաց ճանապարհի բացման կապակցությամբ։
  • 1747 թվական - Կարգավորվել է Ռիեկայի փոստային կանոնավոր հաղորդագրությունը Տրիեստի և Վիեննայի հետ։
  • 1750 թվական - Ռիեկայում մեծ ավերածություններ են տեղի ունեցել երկրաշարժի հետևանքով։
  • 1754 թվական - Սկսել է աշխատել շաքարի գործարանը, որն ուներ 1000 աշխատատեղ։

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

15-18-րդ դարերում ֆրումեն Ավստրիական կայսրության համար ունեցել է կարևորագույն նշանակություն՝ լինելով Ադրիատիկ ծովի միակ նավահանգիստը։ Այդ նույն ժամանակ Իստրիան և Դալմացիան պատկանում էին Վենետիկի Հանրապետությանը, սակայն Ֆիումեն գրավելու փորձերը անցել են ապարդյուն։

Նապոլեոնական պատերազմների ավարտից հետո քաղաքը և նավահանգիստը չեն կորցրել իրենց առաջատար դիրքերը։

  • 1848 թվական - Իոսիպ Ելաչիչը Ռիեկան վերամիավորել է Խորվաթիայի հետ։
  • 1870 թվական - Ռիեկան վերջնականապես անցել է Հունգարիային՝ դառնալով հունգարական միակ ծովային նավահանգիստը։
  • 1888 թվական - Սուշակում բացվել է «Կոնտինենտալ» հյուրանոցը։
  • 1891 թվական - Ռիեկայում կառուցվել է երկաթուղային կայարանի շենք։
  • 1904 թվականի փետրվարի 11 - Սկսվել է Ռիեկայի Կապուցինսկի եկեղեցու շինարարությունը։
  • 1908 թվականի ապրիլի 24 - Ռիեկայում մահացել է ականավոր խորվաթ իրավաբան, Չեռնոգորիայի պետական գործիչ Բալտազար Բոգիշիչը։

Ֆիումեի Հանրապետություն և Ֆիումե Ազատ քաղաք (1920-1924 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1920 թվականի նոյեմբերի 12 - Ֆիումական հակամարտության արդյունքներով կնքվել է Ռապալսկի պայմանագիրը, որի համաձայն բոլոր կողմերն ընդունում էին Ֆիումեի անկախությունը և պարտավորվում պահպանել իր ամբողջականությունը։
  • 1921 թվական - Գաբրիելե Դ’Անունցիոն վերսկսել է ռազմական գործողությունները։
  • 1922 թվականի մարտի 3 - Տեղական ֆաշիստները տապալեցին կառավարությունը, գրավեցին իշխանությունը և Իտալիայից օգնություն խնդրեցին։
  • 1922 թվականի մարտի 17 - Իտալական զորքերը ընդգրկվել են Ֆիումեի մեջ։
  • 1924 թվականի հունվարի 27 - Հարավսլավիայի թագավորության և Իտալիայի միջև կնքվել է Հռոմեական պայմանագիրը, որով Ֆիումեն միացվել է Իտալիային, իսկ Հարավսլավիայի թագավորությունը ստացել է Սուշակը[7]։

Ֆիումեն Իտալիայի կազմում (1924-1943)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1924 թվականի մարտի 16 - Ֆիումեն բռնակցվել է Իտալիային։ Այսպիսով, Հռոմեական պայմանագիրը չեղյալ է հայտարարել Ռապալսկի պայմանագրի գործողությունները։
  • 1924 թվականի ապրիլի 7 - Ֆիումեի կառավարությունը չի ճանաչել պայմանագիրը և շարունակել է գոյություն ունենալ տարագրության մեջ։

Ռիեկան Խորվաթիայի Անկախ Պետության և Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռիեկայում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 8,7 9,5 12,4 16,1 20,9 24,6 27,7 27,6 23,6 18,6 13,4 10,0 17,8
միջին նվազագույնը (°C) 2,7 3,2 5,5 8,8 12,9 16,2 18,6 18,5 15,3 11,1 7,1 4,1 10,3
տեղումների քանակը (մմ) 135 114 104 111 102 111 82 100 165 176 183 154 1537
Աղբյուր՝ worldweather.org

Ռիեակայում գործում է համանուն «Ռիեակա» ակումբը։ Ռիեական հաճախ հանդես է գալիս եվրոպական մրցաշարերում և մտնում է Եվրոպայի 200 լավագույն թիմերի կազմի մեջ։

Այս ակումբում գործում են նաև այլ մարզաձևեր։ Օրինակ՝ բասկետբոլ, հանդբոլ, ջրագնդակ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցիներ և տաճարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալական միջնակարգ դպրոցի շենքը Ռիեկայում
  • Ռիեկայի հորիզոնական աշտարակ – գտնվում է Կույս Մարիայի Համբարձման եկեղեցու կողքին և օգտագործվում է որպես զանգակատուն։ Գոթիկա, 1377 թվական։
  • Կույս Մարիայի Համբարձման եկեղեցի
  • Սուրբ Վիտայի տաճար (1638 թվական) – տաճար բարոկկո ոճով։
  • Սուրբ Իերոնիմա եկեղեցի – վերականգնվել է 1768 թվականին։
  • Սուրբ Ֆաբիանի և Սեբաստիանի եկեղեցի
  • Սուրբ Նիկոլայ եկեղեցի – կառուցվել է 1790 թվականին։
  • Կապուցինական եկեղեցի
  • Ծովափնյա թանգարան
  • Ժամանակակից արվեստի թանգարան

Տներ և շենքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորվաթիայի ժողովրդական թատրոնը Ռիեկայում
  • Հետիոտների փողոց՝ Կորզոյի տներ
  • Քաղաքային աշտարակ
  • Ռիեկայի Ռադիոյի շենք - կառուցվել է 1848 թվականին։
  • Կարոլինա Ռիեքսկայայի առևտրի կենտրոն
  • Մատիազի տուն - կառուցվել է 1913 թվականին։
  • Շենք Յադրանի հրապարակում
  • Ադրիա պալատ - կառուցվել է 1897 թվականին։
  • Ռիեկայի Երկնաքեր - կառուցվել 1942 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. List of German exonyms for places in Croatia
  2. Sankt VeitСвятой Вит, покровитель Риеки; exonym — экзоним
  3. List of city name changes. Croatia
  4. В переводе խորվ.՝ rijeka, սլովեն.՝ reka, լատին․՝ flumen, իտալ.՝ fiume, գերմ.՝ fluß означает река
  5. Более распространено название գերմ.՝ Sankt Veit am Flaum, где գերմ.՝ flaum, фонетически близкое к լատին․՝ flumen, означает пух
  6. Данные переписи
  7. Massagrande, Danilo L. Italia e Fiume 1921—1924: dal 'Natale di sangue' all’annessione. — Milano, Cisalpino — Goliardica Istituto Editoriale, 1982.
  8. С. Н. Раковский, В. И. Булавин По Югославии. - М.: Просвещение, 1970.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիեկա» հոդվածին։
  翻译: