Ռոտերդամ, Նիդերլանդների Թագավորության մեծությամբ երկրորդ քաղաքը, Եվրոպայի ամենամեծ և աշխարհի խոշորագույն նավահանգիստներից մեկը։ Գտնվում է Ռոտ գետի ձախ ափին, Հարավային Հոլանդիա մարզում։ Քաղաքապետը Ահմեդ Աբոուտալեբն է։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 12.500 եվրո է։
Բնակչությունը՝ ▲664 311 մարդ (հունվարի 1, 2023): Լայն ճանաչում է ձեռք բերել «Էրազմ» համալսարանի, մշակութային աշխույժ կյանքի, պատմամշակութային հարուստ ժառանգության, ժամանակակից ճարտարապետության կոթողների, այդ թվում՝ նիդերլանդական քաղաքների համար անսովոր երկնաքերների շնորհիվ, որոնց նախագծողներից են անվանի ճարտարապետներ Ռեմ Կուլհասը, Պիետ Բլոմը, Բեն վան Բերկելը[2][3]։
Հաղորդակցության բազմազան ու հզոր զարգացած միջոցների, այդ թվում՝ ավտոմայրուղիների, երկաթուղային լայն ցանցի, նավուղիների առկայությունը, առիթ են տվել Ռոտերդամն անվանելու «Եվրոպայի դարպաս» և մինչև անգամ «աշխարհի դարպաս»[4][5][6]։
2008 թվականի դրությամբ Ռոտերդամն ուներ 13 քույր քաղաք, 12 գործընկեր քաղաք և 4 քույր նավահանգիստ[7]։ Պաշտոնապես հայտարարվել է, որ այդ կարգավիճակը որևէ առավելություն չի շնորհում քաղաքի միջազգային հարաբերություններում[8]։ Ռոտերդամը, թեև ոչ պաշտոնական, այդուհանդերձ՝ սերտ կապեր ունի Ստամբուլի հետ[9]։
Amersfoort, H; և այլք: (2005), Mei 1940 – Strijd op Nederlands grondgebied (Dutch), SDU, ISBN90-12-08959-X{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Brongers, E.H. (2004), Opmars naar Rotterdam (Dutch), Aspect, ISBN90-5911-269-5{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Götzel, H (1980), Generaloberst Kurt Student und seine Fallschirmjäger (German), Podzun-Pallas Verlag, ISBN3-7909-0131-8, OCLC7863989{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Lourens, Piet; Lucassen, Jan (1997). Inwonertallen van Nederlandse steden ca. 1300–1800. Amsterdam: NEHA. ISBN9057420082.