Սուրբ Հովհաննես եկեղեցի (Լեռնապատ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան ՀՀ, Լոռու մարզ, գ․ Լեռնապատ |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | կանգուն |
Մասն է | Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 18-րդ դար |
Սուրբ Հովհաննես եկեղեցի , բազիլիկ եկեղեցի, որ գտնվում է Լոռու մարզի Լեռնապատ գյուղում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է միջին դարերում և վերակառուցվել՝ 1868 թվականին[3]։ 1869 թվականին Եկեղեցում ծառայություն են մատուցել քահանաներ Գարեգին Տեր-Գրիգորյանը և Տեր Հովսեփը։ Կառուցվել է եկեղեցուն կից ակումբ, գրադարան, գործել է ծխական դպրոց։ Այն ունեցել է մեծ գմբեթ, սակայն ԽՍՀՄ-ի տարիներին գմբեթը իջեցվել է։ Ըստ գյուղացիների պատմածի՝ գմբեթը քանդող 4 գյուղացիները կուրացել են և դժբախտ վախճան են ունեցել։ Հետագայում եկեղեցին վերածվել է պահեստի։ Եկեղեցու տարածքում եղել է հնամենի գերեզմանոց, որտեղ իրենց վերջին հանգրվանն են գտել եկեղեցու անվանի սպասավորները։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով հնամյա եկեղեցու պատերը խարխլվել են, այն այժմ գտնվում է վթարային վիճակում։ Եկեղեցու բակում տեղադրված է խաչքար՝ նվիրված 1918 թվականի մայիսին թուրք հրոսակների դեմ քաջաբար կռված հաջիղարացիների (լեռնապատցիների) հիշատակին։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցված է մոխրագույն քարից և պատերի վրա կան փոքր կորաձև պատուհաններ։ Այն բազիլիկ ոճի է, կառուցվածքը ուղղանկյուն խաչաձև, որի դուռը գտնվում է արևելյան կողմում։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևելյան և հյուսիսային։ Գլխավոր խորանի երկու կողմերում տեղադրված են ավանդատներ, պահպանվում է մկրտության ավազանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Լոռու մարզի հուշարձանների ցանկը։ Տես՝ «41 Լեռնապատ համայնք, 4․1»
- ↑ Քարհանյան, Գագիկ (2017). Գուգարաց աշխարհ, չքնաղ Լոռի. Ասողիկ.