Սուրբ Քրիստափոր եկեղեցի (Ագուլիս)
Սուրբ Քրիստափոր եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Քառամույթ գմբեթակիր բազիլիկա |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Որդուարի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Վերին Ագուլիս գյուղ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1-ին դար |
Կառուցման ավարտ | 1-ին դար, վերջին վերանորոգումը 1670-1675 թվականներ |
Առաջին հիշատակում | 1447 թվական՝ Մաթևոս քահանա |
Փակված է | 2000 |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | Սրբատաշ քարեր, գմբեթը՝ աղյուսաշար |
Սուրբ Քրիստափոր եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի էր, ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Յուխարի Այլիս գյուղի տարածքում[1]։
Տեղանքի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Քրիստափոր եկեղեցի գտնվում էր Ագուլիս գյուղաքաղաքի Վերին թաղի կենտրոնական հատվածում, այն շատ ժամանակ անվանվել էր Մայր կամ Վերին թաղի եկեղեցի[2]։ Եկեղեցու արևմտյան ճակատը և նրա գմբեթը տեսանելի էր Ագուլիսի մի շարք թաղամասերից։ Նրա առջև և հյուսիսային կողմում փռված էր Ագուլիսի Վերին թաղի բնակելի տների և ապարանքների մեծ մասը։
Պատմություն և հիշատակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Ագուլիս գյուղաքաղաքի Վերին թաղում՝ Գինդար լեռան վրա գտնվող հարթ և հարմարավետ վայրում։ Հիմնադրվել է 1-ին դարի երկրորդ կեսերին[1]։ Ըստ ավանդության և Զաքարիա Ագուլեցու հաղորդած տեղեկությունների, այս եկեղեցին.
«Սորայ առաջին շինօղն Քրիստոսի առաքեալքն էին։» - Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 95
|
Ձեռագրական աղբյուրներում եկեղեցին հիշատակվում է 15-րդ դարում։ Մաթևոս քահանան՝ ով Ագուլիսի գրչներից մեկն էր, 1447 թվականին իր ձեռագրերից մեկում՝ «Տոնականում», գրչագրել է.
1682 թվականին Նաղաշ Հովնաթանն այստեղ գրչագրել է «Պատմութիւն Հրեից»[3] և այլ ձեռագրեր։
Սուրբ Քրիստափոր եկեղեցու վերակառուցման մասին հավաստի տվյալներ է հայտ Զաքարիա Ագուլեցին.
1670 թվականի դեկտեմբերի 15-ին սուրբ Քրիստափոր
1671-1675 թվականներին Զաքարիա Ագուլեցու մանրամասն ներկայացված տեղեկատվության համաձայն սուրբ Քրիստափոր եկեղեցին վերակառուցվել է։ Շինարարական աշխատանքները իրականացրել էին ինչպես տեղացի, այնպես էլ Վասպուրականից հրավիրված վարպետները։ Գլխավոր ճարտարապետը եղել էր Մոկսու «մեծ ուստեն»։
1671 թվականին Սուրբ Թովմա վանքում գրչագրված ժողովածուի հիշատակարանի տեղեկություններով ևս սուբ Քրիստափոր եկեղեցու վերականգման աշխատանքները սկսվել է 1671 թվականին.
«... նորոգման սկիզբն եղև եկեղեցւոյն ...» - Մ. Սմբատյան, Նկարագիր սուրբ Կարապետի վանից Երնջակու և շրջակայից նորա, Տփղիս, 1904 թվական, էջ 203
|
Զաքարիա Ագուլեցու մեկ այլ վկայությամբ 1630 թվականին սուրբ Քրիստափոր եկեղեցու վերականգման աշխատանքները կատարել էր ագուլիսեցի «Ղօգազ ուստան»։ 1670 թվականին Ղօգազի մահվան առթիվ Զաքարիա Ագուլեցին իր օրագրում նշել էր, որ Ղօգազը.
«...սարքարութիւն արաւ, որ Վերին թաղի եկեղեցին շինեց։ Շատ աշխատանք արաւ..» - Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 95
|
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Քրիստափորը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկայի հորնիվածքով, եկեղեցի էր։ Կազմված էր ավագ խորանից, զույգ ավանդատներից և լուսավոր ու բարձր ինտերյեր ունեցող աղոթասրահից, որի չորս հաստահեղույս մույթերի վրա վրականգնեցված էր աղյուսաշար գմբեթը։ Ուներ երեք կամարազարդ ու զարդաքանդակներով երիզված մուտքեր՝ արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում։ Արևմտյան մուտքի բարավորից վերև, քառանկյունի շրջանակի մեջ տեղադրված էր մանուկ Հիսուս Քրիստոսը գրկին թագակիր Աստվածամոր պատկերաքանդակը։ Աստվածամոր մեկ այլ գեղեցիկ քանդակ գտնվում էր մուտքից քիչ հարավ, որը 16-17-1675 թվականների եկեղեցու վերանորոգման ընթացքում պատվիրել էր Զաքարիա Ագուլեցին[4]։
Հյուսիսային մուտքի կամարի տակ, քառանկյունի շրջանակի մեջ առնված էր զարդաքանդակ խաչ, իսկ հարավային մուտքի բարավորի վերևի տարածությունը զարդարված էր քառանկյուն և ապա շրջանագծի մեջ առնված խաչի քանդակով։ Եկեղեցու հարավային, հյուսիսային և արևմտյան ճակատներում ագուցված էին 17-րդ դարի արձանագիր խաչքարեր ու քարեր և մեկ բարձրաքանդակ։
1867 թվականին եկեղեցու հարավային կողմում կառուցվել էր Ագուլիսի Օրիորդաց դպրոցը, որից ներկայումց պահպանվել են հիմնապատերը։ Եկեղեցու հարավային մուտքի մոտ 18-19-րդ դարերի տապանաքարեր են եղել, որնք տեղահանվել են։ Եկեղեցու արևմտյան ճակատի առջև սրբատաշ քարերով, կամարակապ ու ավազանով հորդահոս աղբյուր է եղել։
1680-ական թվականների սուրբ Քրիստափոր եկեղեցու ներքին տարածքը որմնանկարել էր Նաղաշ Հովնաթանը։ 1940-ական թվականներին անվնաս էր մնացել գմբեթի, մույթերի կամարաղեղների և ավագ խորանի որոշ որմնանկարներ, որոնք նման էին սուրբ Թովման վանքի տաճարի որմնանկերներին:Այդտեղ բազմերանգ բուսական մոտիվների թվում կար նաև մի շարք երկրաչափական զարդեր։ Յուրահատուկ էին գմբեթի և թմբուկի որմնանկարների կոմպոզիցիաները։ Գմբեթի կենտրոնում, բազմերանգ ծաղիկների նուբ հյուսվածքից կազմված կանոնավոր ութանկյունզարդանախշերից դեղնաոսկեգույն ֆոնի վրա սկիզբ էին առնում ութ ծառաձև և համանման որմնանկարներ, որոնք դիտողի հայացքը ակամա տանում էին դեպի գմբեթի կենտրոնը։
1940-ական թվականներին սուրբ Քրիստափոր եկեղեցու որմնանկարների թվում պահպանվել էին նաև Նաղաշ Հովնաթանի դիմանկարչական աշխատանքներից։ Դրանք գմբեթի որմնանկարի և թմբուկի որմնանկարի միջև տեղադրված թևատարած հրեշտակների և պատմական անձանց պատկերներ էին։ Պատմական անձանցից այստեղ պատկերված էին Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Գրիգոր Լուսավորիչը և Ներսես կաթողիկոսը։ Զգեստավորված, գավազաններն ու ավետարանները ձեռքներին բռնած այս պատմական գործիչները գմբեթի չորս անկյուններից իրենց իմաստալից հայացքները հառնում էին վեր նայող ամեն մի դիտողին։
Արձանագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացվում է Սուրբ Քրիստափոր եկեղեցու արձանագրությունները[5]
# | Պատկեր | Արձանագրության գտնվելու հատված | Արձանագրություն |
---|---|---|---|
1 | Խաչքար՝ եկեղեցու արևմտյան ճակատի հարավային կողմում, 6 տող |
| |
2 | Խաչքար՝ եկեղեցու արևմտյան ճակատի հյուսիսային կողմում, 5 տող |
| |
3 | Աստվածամոր պատկերաքանդակ, արևմտյան ճակատում, մուտքից քիչ հարավ։ Պատկերաքանդակը կատարվել է Զաքարիա Ագուլեցու պատվերով։ Քանդակից վերև 1 տող, իսկ ներքևում՝ 4 տող. |
| |
4 | Խաչքար՝ եկեղեցու հյուսիսային որմում, 5 տող |
| |
5 | Խաչքար՝ եկեղեցու հյուսիսային որմում, 5 տող |
| |
6 | Խաչքար՝ եկեղեցու հյուսիսային որմում, 5 տող |
| |
7 | Խաչքար՝ եկեղեցու հյուսիսային որմում, 5 տող՝ մամռապատ |
| |
8 | Արձանագիր քար, եկեղեցու հարավային որմում, 6 տող |
| |
9 | Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 5 տող |
| |
10 | Արձանագիր քար, եկեղեցու հարավային որմում, 6 տող |
| |
11 | Արձանագիր քար, եկեղեցու հարավային որմում, 8 տող |
| |
12 | Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 6 տող |
| |
13 | Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 7 տող |
| |
14 | Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 5 տող |
| |
15 | Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 5 տող |
| |
16 | Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 4 տող |
| |
17 | Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 5 տող |
| |
18 | Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 6 տող |
| |
19 | Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 6 տող |
| |
20 | Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 4 տող |
| |
21 | Արձանագիր քար, եկեղեցու հարավային որմում, 3 տող |
| |
22 | Արձանագիր քար, եկեղեցու հարավային որմում, 3 տող |
| |
23 | Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 4 տող |
| |
24 | Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 6 տող |
| |
25 | Սուրբ Գրիգորի պատկերաքանդակ, հարավային որմում։ Քանդակի տակ մեկ տող, իսկ նրանից ներքև ևս չորս տող |
|
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներքին Ագուլիս
- Վերին Ագուլիս
- Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Վերին Ագուլիս)
- Սուրբ Կումսի մատուռ
- Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Ագուլիս)
- Սուրբ Թովմա առաքյալ վանք (Ագուլիս)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այվազյան Արգամ Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ, Երևան, 1981.
- Շոպեն Ի. Հայկական մարզի պատմական հուշարձանները, ՍՊԲ, 1852.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
- ↑ Զաքարիա Ագուլեցու որագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 148
- ↑ Ղևոնդ Ալիշան, Սիսական, էջ 329, 331
- ↑ Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 95
- ↑ Արգամ Այվազյան, «Ագուլիս։ Պատմամշակութային հուշարձաններ» «Երևան», 1984 թվական, էջ 88-92։