Բնակչությունը կազմում է 219,783 մարդ (2001)։ Տարածքը կազմում է 2,122 կմ²։ Ունի 33 կոմունա[2]։ 2006 թվականին միայն կոմունաներ՝ Տեռնին, Օրվեիտոն, Նարնի, Ամելիան ունեցել են 10000 բնակչություն։
Հյուսիսում սահմանակից է Պերուջիա մարզին, դեպի արևելք և հարավ արըմուտք Լացիո նահանգն է, հյուսիս արևմուտքում Տուսկանի գավառն է։ Մարզը գտնվում է Ումբրիա գավառի հարավ-արևմուտքում, Ներա և Վելինոգետերի միախառնման տեղում, Տիբեր գետի արևելյան մասում։
Տեռնի նահանգի բնորոշ լանջային ճանապարհները ողողվում են գետերով, որը հնարավորություն է տալիս շահագործել ՀԷԿ-եր, և ստեղծել մի քանի արհեստական լճեր՝
Մ.թ.ա երկրորդ հազարամյակին այստեղի բնակչությունը կոչվում էր Ումբրի, ովքեր կառուցել են Ամելիա, Նարնի, Օտրիկոլի քաղաքները։ Էտրուսկան քաղաքակրթության ժամանակ նրանց տարածքները կրճատվել է Սև և Վելինո հովիտների շուրջը։ Դարեր շարունակ Տիբեր հովտում տեղացիները պայքարել են դաժան իշխանության դեմ, մինչև 299 թվականին հռոմեական լեգեոնը ներխուժեց այստեղ։