Ցաքան, երեսվարիչ, գյուղատնտեսական գործիք հողիմակերեսային մշակության և ցանքերի խնամքի համար։ ժամանակակից ցաքանները լինում են ատամնավոր և սկավառակավոր, ինչպես նաև ընդհանուր և հատուկ նշանակության։ Ատամնավոր ցաքանները կիրառվում են վարից հետո հողի վերին շերտի փխրեցման, հողի կեղևի քայքայման, սերմերի ծածկման, դաշտի մակերևույթի թեթևակի հարթեցման, մոլախոտերի ոչնչացման համար։ Ատամնավոր ցաքանները լինում են զիգզագ, տափացաքաններ, ցանցաձև, զսպանակավոր, քաղհանող, մարգագետնային, դանակային-պտտվող և այլն։ Սկավառակավոր ցաքանները նախատեսված են ճմուտ հողերի փխրեցման և կոշտերի մանրացման համար։ Աշխատանքի ժամանակ պտտվելով կտրում են առը, փխրեցնում, խառնում և շրջում կողքի։ Լինում են ճահճային, դաշտային, այգեգործական, կախովի, կցվող, կիսակախովի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։