Jump to content

Ցիստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիզենթերիայի ամեոբայի ցիստա

Ցիստա (հուն․՝ κύστιςպղպջակ բառից), բազմաթիվ միաբջիջ օրգանիզմների ժամանակավոր գոյության ձև․ ժամանակավոր հանգստի վիճակ'կենսամիջավայրի անբարենպաստ պայմաններն անցկացնելու համար։ Այն բնութագրվում է նույնպես ցիստա կոչվող պաշտպանական պատյանի առկայությամբ։ Կենդանիների մոտ (մտրակավորներ, արմատոտանիներ, սպորավորներ, ինֆուզորիաներ) տարբերում են հանգստի և բազմացման ցիստաներ։ Հանգստի ցիստաի թաղանթները հաստ են, դոնդողանման կամ պինդ, կազմված են խիտինանման նյութից։ Առաջանում են անբարենպաստ պայմանների ժամանակ, մակաբույծ ձևերի ցիստան ապահովում է մակաբույծի անցումը մի տիրոջից մյուսին՝ արտաքին միջավայրի միջոցով։ Որոշ նախակենդանիներ կարող են ցիստայի ձևով գոյատևել մի քանի տարի։ Բազմացման ցիստա ունենում է բարակ թաղանթ և առաջանում է կարճ ժամանակով, որի ընթացքում ցիստաի պարունակությունը բաժանվում է մի քանի առանձին, ինքնուրույն օրգանիզմների։ Բույսերի ցիստան (հատուկ է որոշ ջրիմուռների) առաջանում է մարմնի սեղմման և նրա մակերևույթին պինդ, դժվար թափանցելի թաղանթի գոյացման հետևանքով։ Սովորաբար առաջանում է անբարենպաստ պայմանների ժամանակ։ Բարենպաստ պայմաններում ցիստաները ծլում են, ցիստայի պարունակությունը դուրս է գալիս՝ սկիզբ դնելով մեծ մասամբ մեկ, հազվադեպ՝ մի քանի օրգանիզմների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։


  翻译: