Jump to content

Օնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Օնո
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀամայնքՖուկուի (պրեֆեկտուրա)
Հիմնադրված էհուլիսի 1, 1954 թ.
Մակերես872,30 կմ²
Բնակչություն30 449 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.ono.fukui.jp(ճապոներեն)
Օնո (Ճապոնիա)##
Օնո (Ճապոնիա)

Օնո (ճապ.՝ 大野市 Օնո-սի), Ֆուկուի պրեֆեկտուրայում գտնվող ճապոնական քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 872,39 կմ²[2], բնակչությունը՝ 33 358 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 38,24 մարդ/կմ ²։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանի Ֆուկուի պրեֆեկտուրայում։ Այս քաղաքի հետ սահմանակցում են Կացույամա, Հակուսան, Տակայամա Գուձյո, Սեկի, Մոտոսու քաղաքները և Իբիգավա ավանը[4]։

Օնոյի կլիման մերձարևադարձային մուսսոնային է, բնորոշվում է տաք, խոնավ ամառներով և սառն ու ձնառատ ձմեռներով։ Օնոյի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 13.1 °C: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 2 385 մմ, իսկ սեպտեմբերն ամենախոնավ ամիսն է։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվում է օգոստոսի կեսին՝ մոտ 26,0 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը գրանցվում է հունվարին՝ մոտ 1,0 °C[5]:

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը կազմում է 33 358 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 38,24 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[6].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1980 43 379 մարդ
1985 43 113 մարդ
1990 41 837 մարդ
1995 41 069 մարդ
2000 39 632 մարդ
2005 37 843 մարդ

Քաղաքը խորհրդանշող ծառ է համարվում Fagus crenata-ն, ծաղիկ՝ մագնոլիա կոբուսը, թռչուն՝ Cettia diphone[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 福井県の推計人口 | 福井県ホームページ (яп.)
  2. 平成30年全国都道府県市区町村別面積調(平成30年10月1日時点)
  3. 福井県の推計人口
  4. データのダウンロード(2.各データ詳細
  5. Օնո քաղաքի կլիման
  6. Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
  7. «大野市の概要» (ճապոներեն). Администрация города Оно. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնո» հոդվածին։
  翻译: