Jump to content

ISSN

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԳՀՄՍ համարի ներկայացումը շտրիխ կոդով, տարբերակի (0) և թողարկման (5) համարների լրացուցիչ նշումներով։

Գրանցման համարի միջազգային ստանդարտ (ԳՀՄՍ) (անգլ.՝ ISSN - International Standard Serial Number), ութ թվանիշով եզակի համար, որն օգտագործվում է տարբեր լեզուներով տպագրությամբ կամ էլեկտրոնային ձևով հրատարկվող պարբերականի նույնականացման նպատակով[1]։ Տարբեր լեզուներով տպագրությամբ և էլեկտրոնային ձևով հրատարկվող նույն պարբերականը կարող է ունենալ նույնականացման համար ըստ լեզուների Տպագրվող պարբերականի ԳՀՄՍ-ի (ՏՊ-ԳՀՄՍ, P-ISSN) և ըստ Էլեկտրոնային պարբերականի ԳՀՄՍ-ի (ԷՊ-ԳՀՄՍ, e-ISSN, eISSN

ԳՀՄՍ համակարգն առաջին անգամ մշակվել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ՍՄԿ — ISO) կողմից 1971 թ․ որպես ISO 3297 ստանդարտ[2], որի պատասխանատուն ISO TC 46/SC 9 ենթակոմիտեն է։

Վիքիպեդիայի հոդվածներում պարբերականի հրատարակության նույնականցման հղումն իրականացվում է Կաղապար:ISSN-ում համարի գրառմամբ՝ {{ ISSN | համար }}։ Օրինակ, 0002-3035, 1068-3372 և 1934-9378 համարներն օգտագործվում են ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Ֆիզիկա ամսագրի, համապատասխանաբար, ISSN 0002-3035 տպագիր ռուսերեն, ISSN 1068-3372 տպագիր անգլերեն և ISSN 1934-9378 էլեկտրոնային անգլերեն հրատարակությունների նույնականացման հղումները ստեղծելու համար։ Այն ընդունված է ամբողջ աշխարհում նույնականացնելու և տարբերելու համար նույնանման հերթական անվանումներով հրապարակումները, ինչպես նաև օժանդակելու համար կատալոգավորման, միջգրադարանային փոխանակման և այլ գործընթացներին[3]։

Երբ տպագրվում է որևիցե հրապարակում, որն ունի նման պարունակություն, սակայն հրապարակվել է տարբեր տեսքով, այն ստանում է տարբեր ՄՍՀՀ համար, որոնցից ամեն մեկը կցված է ոչ միայն պարունակությանը այլ նաև հրապարակման տեսակին, ճրինակ տպված և էլեկտրոնային հրապարակում տեսակները, անվանում են տպված (print) ISSN (p-ISSN) և էլեկտրոնային (electronic) ISSN (e-ISSN կամ eISSN

ՄՍՀՀ համակարգը սկզբում ստեղծվել էր որպես ԻՍՕ միջազգային ստանդարտ 1971 թվականին և հրատարակվել է որպես ISO 3297 1975 թվականին[4]։ ԻՍՕ-ի TC 46/SC 9 ենթակոմիտեն պատասխանատու է այս ստանդարտի համար։

ՄՍՀՀ կոդի ֆորմատն է ութանիշ թիվ, որը բաժանված է գծիկով երկու չորսանիշ թվերի[1]։ Վերջին թիվը կարող է լինել 0-9 թիվ կամ X նշան, և հանդիսանում է ստուգող թիվ։

Օրինակ՝ Hearing Research ամսագրի ՄՍՀՀ կոդն է 0378-5955, որտեղ վերջին 5 թիվը ստուգող թիվ է։

Ստուգող թվի հաշվարկի համար կարելի է կիրառել հետևյալ ալգորիթմը՝

ՄՍՀՀ թվի առաջին 7 նիշերի ստուգող թիվը հաշվարկվում է այդ նիշի բազմապատկումով իրենց դիրքով տվյալ թվում, դիրքը հաշվվում է աջից, և ունի հետևյալ արժեքները 8, 7, 6, 5, 4, 3, և 2՝
Ստացված թիվը բաժանվում է 11-ի և ստացվում է ամբողջ թիվ և մնացորդ՝
Եթե մնացորդ չի մնում, ստոգող թիվը ընդունվում է 0, մնացած դեպքեում մնացորդը հանվում է 11-ից և արդյունքը ընդունվում է որպես ստուգող թիվ՝
տվյալ դեպքում ստուգող թիվն է 5-ը։
Լատիներեն մեծատառ X է գրվում միայն այն դեպքում, երբ ստացված ստուգող թվի արժեքը կազմում 10։

Գործում են առցանց ՄՍՀՀ կոդի ստուգման գործիքներ, որը հիմնված է վերը բերված ալգորիթմի վրա[5][6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ի՞նչ է ԳՀՄՍ-ն։, ԳՀՄՍ միջազգային կենտրոն։(անգլ.)
  2. ԳՀՄՍ և ՍՄԿ ստանդարտներ, ԳՀՄՍ միջազգային կենտրոն, 2008։(անգլ.)
  3. «Կատալոգավորման ստանդարտները – ՄՍՀՀ ՄՔ կենտրոն». Բրիտանական գրադարան. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  4. «ՄՍՀՀ, ստանդարտացված կոդ». ՄՍՀՀ միջազգային կենտրոն. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  5. «ՄՍՀՀ առցանց ստուգիչ». Advanced Science Index. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  6. «ՄՍՀՀ առցանց վավերացնող». Journal Seeker. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ISSN» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ISSN» հոդվածին։
  翻译: