Ամեոբիազ
Ամեոբիազ | |
---|---|
Ամեոբիազի կյանքի շրջափուլ | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | E. histolytica |
Փոխանցման ձև | արտաթորանքով |
Հիվանդության ախտանշաններ | լուծ աղիքների ցավ նքոց լորձահեղուկային կղկղանք |
Վնասում է | լյարդ, թոքեր, սեռական օրգաններ |
Վարակ տարածող | մարդ |
Բուժաքննություն | դեղորայքային, դիետա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 006 |
ՀՄԴ-10 | A06 |
Անվանվել է | պսիտակոզ |
Բուժում | antiprotozoal?, վիրահատություն և արյան փոխներարկում |
Amoebiasis Վիքիպահեստում |
Ամեոբիազ[1][2] վարակիչ հիվանդություն։ Առաջանում է հաստ աղիքները, բերանի խոռոչը, ներքին այլ օրգանները դիզենտերիային ամեոբայով ախտահարվելու հետևանքով։ Ամեոբիազը առաջին անգամ նկարագրել է ռուս գիտնական Ֆ. Լեշը (1875)։ Ամեոբիազի կլինիկապես ամենատարածված ձևն ամեոբային դիզենտերիան[3] է։
Վարակի հիմնական աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարակի հիմնական աղբյուրը ամեոբիազով հիվանդն է կամ բացիլակիրը, որոնց արտաթորանքի հետ հարուցիչներն ընկնում են արտաքին միջավայր։ Ամեոբան մարդու օրգանիզմն Է անցնում վարակված ջրի և սննդամթերքների հետ, տեղակայվում հաստ աղիքների պատերի լորձաթաղանթում և բազմանում։
Ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտանիշներն են՝ լուծ (օրվա ընթացքում 10 և ավելի անգամ), աղիքների ցավ, նքոց, լորձահեղուկային կղկղանք։ Չբուժվելու դեպքում հիվանդությունը վեր է ածվում քրոնիկականի և տևում տարիներ՝ առաջ բերելով բարդություններ (լյարդի, թոքերի, սեռական օրգանների ամեոբային թարախակալումներ, քրոնիկական բորբոքումներ)։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը՝ դեղորայքային, դիետա, կլիմայաբուժում, թարախակալումների դեպքում՝ վիրահատական։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Entamoeba histolytica»֊ի կյանքի շրջափուլ
-
«E. Histolytica»֊ով հարուցված հյուսվածքի վնասումը պայմանավորված է հետևյալ երեք հիմնական գործընթացներով՝ տիրոջ բջիջների մահ, բորբոքում և մակաբույծի ներթափանցում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Entamoebiasis - MeSH - NCBI». www.ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Entamoebiasis». mesh.kib.ki.se. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Farrar, Jeremy; Hotez, Peter; Junghanss, Thomas; Kang, Gagandeep; Lalloo, David; White, Nicholas J. (2013 թ․ հոկտեմբերի 26). Manson's Tropical Diseases. Elsevier Health Sciences. էջեր 664–671. ISBN 9780702053061.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Amoebiasis - Centers for Disease Control and Prevention
- Amoeba infection symptoms Արխիվացված 2012-08-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեոբիազ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 281)։ |