Ուզու՞մ եք իմանալ, թե որն է ազդեցիկ հաղորդակցվելու (ամեեեե՜նա-ամենա անսպասելի) գաղտնիքը:🤭 Միգուցե զարմանաք, բայց ազդեցիկ հաղորդակցվելու համար ձայնի տոնը կառավարելուց, ժեստիկուլյացիայի յուրահատկություններին ու բեմական պահվածքի հմտություններին տիրապետելուց շատ ավելի առաջնային է ⚡️սեփական ուղեղը և ընկալման յուրահատկությունները ճանաչելը⚡️ TEDxYerevan-ի և ThinkStudio-ի հիմնադիր, «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքի հեղինակ Kristine Sargsyan-ի մշակած հաղորդակցման մեթոդաբանությունը առանձնանում է հենց նրանով, որ օգնում է կառուցել ելույթը ճանաչելով հաղորդակցման նեյրո-առանձնահատկությունները` առավելագույն ազդեցության հասնելու համար: 💜 Եթե հետաքրքրված եք մեթոդաբանությանն ավելի մանրամասն ծանոթանալ ու Ձեր հաղորդակցման ազդեցությունը բարելավել, հետևեք մեզ. շուտով հետաքրքիր նյութեր ենք կիսելու Ձեզ հետ:🤫
📽 Կիսվում ենք Beyond Podcast-ի 23-րդ էպիզոդով։ 💚 Մեր հյուրը TEDxYerevan-ի և ThinkStudio-ի հիմնադիր Kristine S.-ն է, ում հետ քննարկել ենք նրա կրթությունն ու մասնագիտական ուղին, «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գիրքը, TEDx Yerevan-ի հիմնադրումը, գրանցած հաջողությունները, առաջնորդների քոուչինգը և այլ հետաքրքիր թեմաներ։ Իսկ թե ինչ է նշանակում լինել մտքի առաջնորդ, ինչ խնդիրներ կան հայ առաջնորդների մոտ և որոնք են լինելու Քրիստինայի հաջորդ քայլերը, կիմանաք՝ դիտելով այսօրվա հաղորդումը, որի վերջում, ի դեպ, կա անակնկալ։ Էպիզոդը դիտելու համար անցեք հղումով՝ http://stff.am/xCX8