Jump to content

Դիֆթերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիֆթերիա
ՏեսակՎարակային հիվանդություն
ՊատճառCorynebacterium diphtheriae[1]
Փոխանցման ձևօդակաթիլային փոխանցում և օդակաթիլային փոխանցում
Հիվանդության ախտանշաններՑավ կոկորդում,ջերմություն, հազ[2]
ԲուժաքննությունElek's test?, մանրէաբանական կուլտուրա և ֆիզիկալ զննում
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9032
ՀՄԴ-10A36
ԱխտորոշումԿոկորդի տեսքը, բակտերյալ կուլտուրան[2]
ԲուժումՀակաբիոտիկներ, շնչափողահատում[1]
ԿանխարգելումՊատվաստանյութ[1]
Հաճախություն4,500 (ըստ 2015թ տվյալների)[3]
Մահացություն2,100 (2015)[4]
Սկիզբըվարակվելուց 2–5 օր հետո[1]
 Diphtheria Վիքիպահեստում

Դիֆթերիա, վարակային հիվանդություն, որն առաջանում է Corynebacterium diphtheriae բակտերիայի կողմից[1]։ Ախտանիշներն ու ախտանշանները կարող են դրսևորվել թեթև ու ծանր աստիճաններով[2]։ Սովորաբար ախտանիշները ի հայտ են գալիս վարակվելուց 2–5 օր հետո[1], առաջանում են աստիճանաբար, սկսվում են կոկորդի ցավով ու տենդով[2]։ Ծանր դեպքերում կոկորդում առաջանում է մոխրագույն կամ սպիտակ փառ[1][2]։ Այն կարող է փակել շնչառական ուղիները և առաջացնել հաչացող հազ, ինչպես կրուպի դեպքում[2]։ Պարանոցը կարող է մասնակի փքվել ավշային հանգույցների մեծացման պատճառով[1]։ Գոյություն ունի նաև դիֆթերիայի տեսակ, որն ախտահարում է մաշկը, աչքերը և սեռական օրգանները[1][2]։ Կարող է առաջացնել հետևյալ բարդությունները․ սրտամկանի բորբոքում(միոկարդիտ), նյարդերի բորբոքում, երիկամի հետ կապված խնդիրներ և արյունահոսություն՝ թրոմբոցիտների քանակի քչացման պատճառով[1]։ Միոկարդիտը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարման, իսկ նյարդաբորբը՝ պարալիզի[1]։

Դիֆթերիան հիմնականում տարածվում է անմիջական շփման միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով[1][5]։ Կարող է տարածվել նաև ախտահարված առարկաների միջոցով[1]։ Որոշ վարակակիրների մոտ հնարավոր է ախտանիշների բացակայություն, բայց նրանք կարող են վարակել մյուսներին[1]։ C. diphtheriae -ի երեք հիմնական տեսակները առաջացնում են տարբեր ծանրության աստիճանի հիվանդություններ[1]։ Ախտանիշները պայմանավորված են էկզոտոքսիններով, որոնք բակտերիաների կողմից արտադրվող թույներ են[2]։ Ախտորոշումը հաճախ կատարվում է կոկորդում մանրէաբանական կուլտուրայի հստատմամբ[2]։ Նախորդ վարակը չի կարող պաշտպանել կրկին վարակվելուց[2]։

Դիֆթերիաի դեմ պատվաստանյութը համարվում է բավականին արդյունավետ միջոց կանխարգելման համար և հասանելի է մի քանի ձևով[1]։ Ներարկվում է եռակի կամ քառակի դեղաչափով՝ փայտացման և կապույտ հազի պատվաստանյութերի հետ միասին մանուկ հասակում[1]։ Հաջորդ պատվաստումը դիֆթերիայի և փայտացման դեմ առաջարկվում է կատարել յուրաքանչյուր տաս տարին մեկ[1]։ Պաշտպանվածությունը հնարավոր է ստուգել՝ պարզելով արյան մեջ անատոքսինի աստիճանը[1]։ Դիֆթերիան հնարավոր է բուժել էրիթրոմիցին կամ բենզիլպենիցիլին հակաբիոտիկներով[1]։ Այս հակաբիոտիկները հնարավոր է օգտագործել նաև կանխարգելման նպատակով[1]։ Ծանր դեպքերում շնչառական ուղիները բացելու նպատակով կատարվում է շնչափողահատում(տրախեոտոմիա)[2]։

2015թ-ին ամբողջ աշխարհում պաշտոնապես գրանցվել է 4,500 դեպք, իսկ 1980թ-ին գրանցվել էր 100,000 դեպք[3]։ Նույնիսկ ենթադրվում է, որ 1980-ական թվականներին տարվա ընթացքում դիտվել է մինչև մեկ միլիոն դեպք[2]։ Ներկայումս դիֆթերիան առավել հաճախ հանդիպում է Աֆրիկյան երկրներում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում[2][6]։ 2015թ-ին դիտվել է մահացության 2100 դեպք, ի տարբերություն 1990թ-ին դիտված 8,000 դեպքի[4][7]։ Այն շրջաններում, որտեղ դեռ տարածված է դիֆթերիան, երեխաներն ավելի շատ են հիվանդանում մեծահասակների հետ համեմատած[2]։ Ախտահարման դեպքերը զարգացած երկրներում շատ հազվադեպ են, պատվաստանյութի հասանելիության պատճառով[2]։ ԱՄՆ-ում 1980-2004 թվականների ընթացքում ընդամենը դիտվել է 57 դեպք[1]։ Ախտահարվածների 5%-10%-ը մահանում են[1]։ Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է Հիպոկրատի կողմից մ․թ․ա․5-րդ դարում[1]։ Հարուցիչը հայտնաբերվել է 1882 թվականին Էդվին Կլեբսի կողմից[1]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կպչուն, խիտ, մոխրագույն փառ, ծածկում է նշագեղձերը, դիֆթերիային բնորոշ ախտանշան է։
Դիֆթերիայով պայմանավորված ոտքի մաշկի ախտահարում։

Ախտանշանները ի հայտ են գալիս վարակվելուց 2–5 օր հետո։ Ախտանիշներն ներառում են տենդ(38 °C կամ բարձր), ցնցում, հոգնածություն, ցիանոզ, ցավ կոկորդում, ձայնի խռպոտություն, հազ, գլխացավ, կլման դժվարացում և ցավի առկայություն, դժվարացած ու հաճախացած շնչառություն, վատ հոտ և արյունահոսություն քթից, լիմֆադենոպաթիա[8][9]։ Երկուսից երեք օրվա ընթացքում դիֆթերիան ախտահարում է շնչառական համակարգի առողջ հյուսվածքները։ Մահացած հյուսվածքը կազմում է հաստ, մոխրագույն ծածկույթ, որը կարող է կուտակվել կոկորդում կամ քթի մեջ։ Այն կարող է ծածկել քթի հյուսվածքները, նշագեղձերը, ձայնաճեղքը, կոկորդը և առաջացնել շնչառության և կլման դժվարացում[10]։ Ախտանիշները ընդգրկում են նաև առիթմիան, սրտամկանաբորբ, և նյարդերի պարալիչ։

Դիֆթերային կրուպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդի դիֆթերիան կարող է բերել կոկորդի այտուցի, փքված պարանոցի կամ ցլի պարնոցի առաջացման։ Այտուցված կոկորդը համարվում է շնչառական լուրջ հիվադություն, որին բնորոշ է հաչացող հազը, ստրիդորը(սուլող աղմկային շնչառություն), խռպոտ և դժվարացած շնչառությունը։ Պատմական անունն է դիֆթերիտիկ կրուպ[11], իսկական կրուպ[12][13] կամ պարզապես կրուպ[14]։ Այս հիվանդությունը չափազանց հազվադպեպ է հանդիպում այն երկրներում, որտեղ դիֆթերիայի դեմ պատվաստումը համարում է սովորական պրակտիկա։ Ներկայումս կրուպ տերմինը ավելի շատ վերաբերվում է վիրուսային հիվանդություններին, որոնք առաջացնում են նմանատիպ, բայց ավելի թեթև ախտանիշներ[15]։

Վարակի փոխանցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդուց մարդուն փոխանցման հիմնական եղանակը օդայինն է, երբ վարակված մարդը փռշտում կամ փսխում է[16]։ Շփումը ցանկացած տիպի վնասված մաշկի հետ նույնպես կարող է բերել վարակի փոխանցման, բայց շատ հազվադեպ դեպքերում[17]։ Հնարավոր է նաև անուղղակի վարակում։ Եթե վարակված մարդը դիպչում է ինչ որ մակերեսի կամ առարկայի, բակտերիաները կարող են մնալ այդտեղ և պահել իրենց կենսունակությունը։ Բացի այդ, որոշ տվյալներ ցույց են տալիս, որ դիֆթերիան կարող է լինել զոոնոզ(փոխանցվում է կենդանիներից), բայց սա դեռ պետք է ապացուցել։ Որոշ կենդանիների մոտ հայտնաերվել է Corynebacterium ulcerans հարուցիչը, որը ենթադրում է զոոնոզ լինելու մասին[18]։

Դիֆթերիայի տոքսինը(թույն) արտադրվում է C. diphtheriae-ով միայն այն դեպքում, երբ վարակվել է բակտերիոֆագով, որը ինտեգրում է բակտերիայի տոքսինային գենետիկական տարրերը[19][20]։

Դիֆթերիայի տոքսինը պարունակում է 60-կԴա մոլեկուլյար զանգվածով մեկ տեսակի երկպեպտիդային շղթայով սպիտակուց, որում առանձնացվում է A և B հատված ու դրանք միացած են միմյանց երկսուլֆիդային կապով։ B հատվածը իրենից ներկայացնում է ճանաչման ենթամիավոր, որը ապահովում է տոքսինի մուտքը բջիջ կապվելով բջջի մակերեսին առկա հեպարին կախյալ EGF աճի գործոնի հետ։ Այն ազդանշում է տոքսինի՝ ընկալիչ միջնորդավորված էնդոցիտոզը, ձևավորվում է էնդոսոմ։ Էնդոսոմի մեջ տոքսինը տրիպսին կախյալ պրոտեազով ճեղքվում է առանձին A և B հատվածների։ Էնդոսոմի թթվային միջավայրը նպաստում է B հատվածին կապվել էնդոսոմալ թաղանթի հետ, ինչն էլ նպաստում է A հատվածի արտազատմանը բջջի ցիտոպլազմա։

A հատվածը ճնշում է բջջում նոր սպիտակուցների սինթեզը՝ կատալիզելով ԱԿՖ- ռիբոզիլացումը(ադենոզին կրկնակի ֆոսֆատ), որը ունի կարևոր նշանակություն սպիտակուցի սինթեզի գործընթացում։ ԱԿՖ- ռիբոզիլացումը ԱԿՖ- ռիբոզի փողադրումն է ՆԱԴ+ ից EF-2 սպիտակուցի վրա։ EF-2 սպիտակուցը պարտադիր է սպիտակուցի սինթեզի մեջ՝ փՌՆԹ-ի ռիբոսոմի A-ից P տեղամաս տեղափոխման գործընթացում։

EF-2 սպիտակուցի ԱԿՖ- ռիբոզիլացումը ամբողջովին փոփոխված է, որը բերում է նիկոտինամիդի(վիտամին B3) մեծ քանակների առաջացման։ Քանի որ այն հանդիսանում է ռեակցիայի վերջնանյութ, դրա շատ քանակը բերում է ռեակցիայի հակառակ ուղությամբ ընթանալուն[21]։

Ախտորոշումը հիմնված է ինչպես լաբորատոր, այնպես էլ կլինիկական չափանիշների վրա(ըստ ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի)։

Լաբորատոր չափանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տարբերակել C. diphtheriae ըստ Գրամի ներկման եղանակի կամ կոկորդից վերցված նմուշի բակտերիաբանական հետազոտությամբ[9]։
  • Դիֆթերիայի հյուսվածքաախտաբանական ախտորոշում ըստ Ալբերտի ներկման եղանակի։

Կլինիկական չափանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վերին շնչառական ուղիների հիվանդություն զուգակցված նշիկաբորբով ( անգինայով)։
  • Ցածր ջերմաստիճան (հազվադեպ է դիտվում 39 °C ից բարձր ջերմություն)։
  • Կպչուն, խիտ, մոխրագույն փառ, որը ծածկում է կոկորդի հետին մասը։ Ծանր դեպքերում այն կարող է տարածվել ամբողջ բրոնխիալ ուղիներում։

Դեպքերի դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հնարավոր․ կլինիկորեն համընկնող դեպք, որը լաբորատոր չի հաստատվել կամ համաճարակաբանորեն կապված չէ լաբորատոր հաստատված դեպքերի հետ։
  • Հաստատված․ կլինիկորեն համընկնող դեպք, որը կամ լաբորատոր հաստատված է կամ համաճարակաբանորեն կապված է լաբորատոր հաստատված դեպքերի հետ։

Էմպիրիկ բուժումը, որպոս կանոն, սկսում են այն հիվանդից, ում մոտ դիֆթերիայի վարակի կասկածները մեծ են։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Quinvaxem-ը համարվում է լայն օգտագործվող հնգավալենտ պատվաստանյութ, որն իրենից ներկայացնում է հինգ պատվաստանյութերի համակցում[22]։ Հակադիֆթերային պատվաստանյութը սովորաբար համակցվում է փայտացման և կապույտ հազի պատվաստանյութերի հետ։

Հիվանդությունը հնարավոր է վերահսկել, բայց ծանր դեպքերում պարանոցային ավշահանգույցները կարող են մեծանալ, իսկ կլումը և շնչառությունը դժվարանալ։ Նմանատիպ բարդություններով հիվանդները անհապաղ պետք է դիմեն բժշկի, քանի որ բրոնխների անանցանելիությունը կարող է ինտուբացիայի կամ շնչափողահատման(տրախետոմիայի) պատճառ հանդիսանալ։ Սրտի ռիթմի խանգարումները կարող են ի հայտ գալ հիվանդության սկզբնական շրջանում կամ մի քանի շաբաթ անց, և կարող են հանգեցնել սրտային անբավարարության զարգացման։ Դիֆթերիան կարող է նաև առաջացնել աչքի, պարանոցի, կոկորդի կամ շնչառական մկանների պարալիչ։ Ծանր աստիճանի հիվանդները տեղափոխվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ հիվանդին ներարկվում է դիֆթերիայի դեմ հակաթույն։ Այն պարունակում է հակամարմիններ, որոնք անջատվել են դիֆթերիայի տոքսինով վարակված ձիու արյան շիճուկից[23]։ Քանի որ հակաթույնը չի կարող չեզոքացնել արդեն մկանների հետ կապված դիֆթերիայի տոքսինը, դրա ներարկաման ձգձգումները մեծացնում է մահվան ռիսկը։ Այս դեպքերում հակաթույնի ներարկումը կատարվում է ախտանիշներից ելնելով և պետք չէ սպսել ախտորոշման լաբորատոր հաստատմանը[24]։

Ապացուցված չէ, որ հակաբիոտիկները ունեն բուժիչ ազդեցություն հակաթույն ստացած հիվանդների մոտ։ Հակաբիոտիկները օգտագործվում են հիվանդների կամ բակտերիակիրների մոտ C. diphtheriae հարուցիչի ոչնչացման և վարակի փեխանցման կանխման նպատակով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս օգտագործել[25]

  • Մետրոնիդազոլ
  • Էրիթրոմիցին՝ պերօրալ կամ ներարկումային 14 օր տևողությամբ(40 մգ/կգ կամ առավելագույնը 2 գ/օր դեղաչափով)
  • Պրոկային պենիցիլին G՝ ներմկանային 14 օր տևողությամբ(300,000 միավոր/օր <10 կգ զանգվածով հիվանդներին և 600,000 միավոր/օր >10 կգ զանգվածով հիվանդների դեպքում)։ Պենիցիլին G-ի կամ էրիթրոմիցինի հանդեպ ալերգիա ունեցող հիվանդներին նշանակվում է ռիֆամպին կամ կլինդամիցին։

Կոկորդի ինֆեկցիայից հետո հիվանդության կրկնման դեպքում դիֆթերիայի տոքսինը տարածվում է արյան միջոցով և կարող է կյանքին սպառնացող լուրջ բարդություններ առաջացնել, օրինակ սրտի և երիկամների ախտահարում։ Այն կարող է առաջացնել նաև նյարդերի վնասում, ինչը վերջում կհանգեցնի պարալիչի։ Այն հիվանդները որոնք բուժում չեն ստացել կարող են մահանալ։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիֆթերիայի պատճառով հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց կյանքի տևողությունը 100,000 բնակչի հաշվով 2004թ․
     տվյալներ չկան      ≤ 1      1–2      2–3      3–4      4–5      5–6      6–7      7–9      9–10      10–15      15–50      ≥ 50
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գրանցված դեպքեր 1997-2006թ․ ընթացքում     տվյալներ չկան      1–49 գրանցված դեպք       50-99 գրանցված դեպք       100 ավել գրանցված դեպք

5%-10% դեպքերում այն մահացու է։ Մինչև հինգ տարեկան երեխաների և 40-ից բարձր տարիքի հիվանդների մոտ մահացության աստիճանը կարող է հասնել մինչև 20%-ի[24]։ 2013 թվականին այն հանգեցրել է 3300 մահվան, ի տարբերություն 1990 թվականի 8000-ի[7]։

Դեպքերի քանակը վերջին քսան տարվա մեջ փոփոխվել է հատկապես զարգացող երկրներում։ Կյանքի վիճակի բարելավումը, զանգվածային պատվաստումները, հետազոտությունների բարելավումը,արագ բուժումը և ավելի արդյունավետ բուժօգնությունը հանգեցրել են դեպքերի նվազմանը ամբողջ աշխարհում։ Չնայած որ բռնկումները հազվադեպ են, այնուամենայնիվ դրանք տեղի են ունենում ամբողջ աշխարհում հատկապես զարգացած երկրներում, ինչպիսիք են Գերմանիան(չպատվաստված երեխաների շրջանում) և Կանադան[26]։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, նրա կազմում եղած երկրներում պատվաստումների աստիճանը այնքան ընկավ, որ տեղի ունեցավ դիֆթերիայի բռնկում։ 1991 թվականին ԽՍՀՄ-ում գրանցվել է ընդամենը 2000 դեպք, իսկ 1991-1998 թվականներին Անկախ Պետությունների Համագործակցության մեջ գտնվող երկրներում 200,000 դեպք, որի արդյունքում մահացել է 5000 մարդ[26]։

1613 թվականին Իսպանիայում դիտվել է դիֆթերիայի բռնկում։ Այդ տարին հայտնի է որպես խեղդամահությունների տարի(El Año de los Garrotillos)[26]։

1735 թվականին այն տարածվեց Նոր Անգլիայում[27]։

Մինչ 1826 թվականը ամբողջ աշխարհում այն հայտնի էր տարբեր անուններով։ Անգլիայում, այն հայտնի էր որպես Բուլոյնի ցավոտ կոկորդ, քանի որ այն տարածվել էր Ֆրանսիայից։ 1826 թվականին Պիեր Բրետոննոն հիվանդությունը անվանեց դիֆթերիա, նկարագրելով կոկորդում առաջացած փոփոխությունները[28][29]։

1856 թվականին Վիկտոր Ֆուրժոն նկարագրել է Կալիֆորնիայում բռնկված համաճարակը[30]։

1878 թվականին Վիկտորիա թագուհու աղջիկ՝ արքայադուստր Ալիսան և նրա ընտանիքը վարակվեցին դիֆթերիայով, ինչի արդյունքում մահացան Մարիայի երկու արքայադուստրերը, Ռեյնը և հենց ինքը արքայադուստր Ալիսան[31]։

1883 թվականին գերմանացի էդվին Կլեբսը հայտնաբերել է դիֆթերիայի հարուցչին և անվանել Կլեբս-Լյոֆֆլերի բակտերիա[32]։ Այդ բակտերիայի քորոցանման ձևը օգնեց Էդվինի տարբերել այն մյուս բակտերիաներից։ Ժամանակին հարուցիչը անվանել են Microsporon diphtheriticum, Bacillus diphtheriae և Mycobacterium diphtheriae։ Ներկայումս օգտագործվում է Corynebacterium diphtheriae անունը։

Ֆրիդրիխ Լյոֆֆլերը առաջին մարդն էր, որ մշակել է C. diphtheriae-ն 1884 թվականին[33], և օգտագործել է Կոխի եղանակը դիֆթերիայի առաջացման մեջ դրա կապը ապացուցելու համար։ Այն նաև ապացուցեց, որ ցուպիկը սինթեզում է էկզոտոկսին։

Իմունիզացիա դիֆթերիայի դեմ, Լոնդոն 1941թվական։

Ջոզեֆ Պ.Դուաիերը 1885 թվականին ներկայացրեց Դուաիերի խողովակը, կոկորդի ախտահարումով հիվանդներին ինտուբացիա կատարելու համար։ Ավելի շուտ նա փոխարինեց արտակարգ իրավիճակում կատարվող շնչափողահատումը( տրախեոստոմիան) այս մեթոդով[34]։

1888 թվականին Էմիլ Ռուն և Ալեքսանդր Երսին ցույց տվեցին, որ C. diphtheriae-ի կողմից սինթեզվող նյութը կենդանիների մոտ առաջացնում է դիֆթերիայի սիմպտոմները[35][36]։

1890 թվականին Շիբասաբուրո Կիտազատոն և Էմիլ ֆոն Բերինգը ծովախոզուկներին պատվաստեցին ջերմային մշակման ենթարկված դիֆթերիայի տոքսինով[37]։ Նույն ձևով նրանք պատվաստեցին նաև այծերին ու ձիերին, և ապացուցեցին, որ պատվաստված(իմունիզացված) կենդանիների շիճուկից անջատված անտիտոքսինը(հակաթույն) կարող է բուժել պատվաստման չենթարկված կենդանիներին։ 1891թվականին Բերինգը այդ անտիտոքսինը օգտագործեց մարդկանց բուժելու նպատակով, սակայն առաջին փորձերը ձախողվեցին։ Հիվանդների բարեհաջող բուժումը ձիերից ստացված անատոքսինով սկսվեց 1894 թվականից[23][38]։ Ֆոն Բերինգը բժշկական ոլորտում կատարած աշխատանքի համար 1901 թվականին ստանում է Նոբելյան մրցանակ[39]։

1895 թվականին Ֆիլադելֆյան Mulford ընկերությունը սկսեց դիֆթերիայի անտիտոքսինի արտադրությունը և փորձարկումը ԱՄՆ-ում[40]։ Պարկը և Բիգգսը նկարագրեցին ձիերից շիճուկի ստացման եղանակը, դիֆթերիայի բուժման նպատակով։

1897 թվականին Պոլ Էռլիխը մշակեց ստանդարտացված միավոր դիֆթերիայի անատոքսինի համար, որը պատմության մեջ կենսաբանական արտադրանքի առաջին ստանդարտացումն էր, և այն հետագայում կարևոր դեր ունեցավ հակադիֆթերային շիճուկի և պատվաստանյութի մշակման մեջ։

Սենտ-Լյուիսում 1901 թվականին պատվաստված 11 երեխաներից 10-ը մահացան վարակված դիֆթերային անտիտոքսինից։ Ձին՝ որից ստացվել էր անտիտոքսինը, սատկել էր փայտացումից[41][42]։

1904 թվականի հունվարի 7-ին Ռութ Կլիվլենդը՝ նախկին նախագահ Գրովեր Կլիվլենդի, և նրա կնոջ՝ Ֆրենսիս Ֆոլսի դուստրը, մահացավ դիֆթերիայի պատճառով 12 տարեկան հասակում, Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում[43]։

1905 թվականին Ֆիլադելֆիայի համալսարանի հիվանդանոցից Ֆրանկլին Ռոյերը հրապարակել է մի հոդված, որում կոչ է անում ժամանակին բուժել դիֆթերիան անտիտոքսինի համարժեք չափաբաժիններով[44]։ 1906 թվականին Կլեմենս Պիրկեն և Բելա Շիկը նկարագրեցին երեխաների մոտ շիճուկային հիվանդությունը, որն առաջացել էր ձիերից ստացված անտիտոքսինի մեծ չափաբաժնի ներարկումից[45]։

1910-1911 թվականներին Բելա Շիկը առաջարկեց Շիկի փորձը, որի օգնությամբ հնարավոր է պարզել մարդու մոտ ավելի վաղ առաջացած իմունիտետը(անզգայունակություն) դիֆթերիայի հանդեպ։ Նրանք, ովքեր վարակված չեն եղել դիֆթերիայով անպայման պետք է պատվաստվեն։ Մեծ, հինգամյա քարոզարշավը համակարգել էր դոկտոր Շիկը։ Քարոզարշավի շրջանակներում 85 մլն անուն գրականություն բաժանվել է «MetLife» ապահովագրական ընկերության կողմից `ուղղված ծնողներին « Փրկեք ձեր երեխային դիֆթերիայից »։ Առաջիկա տասնամյակում մշակվեց պատվաստանյութը, իսկ 1924-ին մահացությունը սկսեց զգալի նվազել[46]։

Պատառ Մեծ Բրիտանիայից. գովազդվում է դիֆթերիայի դեմ պատվաստումը (հրապարակվել է մինչ 1962 թվականը)։

1919 թվականին Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում պատվաստման հետևանքով մահացան 10 երեխաներ, իսկ 60-ը ծանր հիվանդացան թունավոր անատոքսինով, որը փորձարկվել էր Նյու-Յորքի առողջապահական կազմակերպության կողմից։ Ֆիլադելֆիայի Mulford ընկերությունը (արտադրողները) ցանկացած դեպքի ժամանակ փոխհատուցել են վնասները[47]։

1920-ական թվականներին ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի դիտվում էր 100,000-200,000 դիֆթերիայով վարակվածության դեպք, որը տարեկան 13,000-15,000 մարդու մահվան պատճառ էր հանդիսանում[24]։ Հիվանդացության և մահացության դեպքերով երեխաներն ավելի մեծ տոկոս էին կազմում։ Ամենահայտնի դեպքերից է դիֆթերիայի բռնկումը Ալյասկայի Նոմ քաղաքում, որտեղ անցկացվեց «Կարեկցանքի Մեծ Մրցավազք», դիֆթերիայի անատոքսինը ժամանակին տեղ հասցնելու նպատակով։ Ներկայումս այն նշվում է Iditarod Trail Sled Dog ամենամյա մրցավազքով։

1926 թվականին Ալեքսանդր Թոմաս Գլեննին մեծացրեց դիֆթերիայի անատոքսինի արդյունավետությունը, մշակելով այն ալյումինային աղերով[48]։ Այս պատվաստանյութը լայնորեն չէր օգտագործվում մինչև 1930-ական թվականի սկիզբը[49]։

1943 թվականին Եվրոպայում դիտվեց դիֆթերիայով վարակվածության 1 միլիոն դեպք, որից 50,000-ը մահացու։

1949 թվականին պատվաստված 606 երեխաներից 68-ը մահացան, անատոքսինի՝ ալյումինի ֆոսֆատով ոչ ճիշտ մշակման արդյունքում։

1974 թվականին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը(ԱՀԿ) ներառեց ԱԿԴՓ պատվաստանյութը իր պատվաստման ընդլայնված ծրագրի մեջ, զարգացող երկրների համար։

1975 թվականին Վաշինգտոն նահանգի Սիետլ քաղաքում գրանցվեց մաշկային դիֆթերիայի բռնկում[50]։

1994 թվականին Ռուսաստանի Դաշնությունում գրանցվեց 39,703 դիֆթերիայով վարակվածության դեպք, իսկ 1990 թվականին 1,211 դեպք[51]։ 1990-1998 թվականներին դիֆթերիան 5000 մահվան պատճառ է հանդիսացել նախկին ԽՍՀՄ տարածքում[23]։

2010 թվականի մայիսի սկզբին Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում ախտորոշվեցին դիֆթերիայի դեպքեր 2010 թվականի երկրաշարժից հետո[52]։

2013 թվականին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում դիֆթերիայից մահացել է երեք երեխա[53]։

2015 թվականի հունիսի սկզբին Բարսելոնայի Վալ դ Էբրոն համալսարանական կլինիկայում ախտորոշվեց դիֆթերիա. վեց ամյա երեխան մահացավ չպատվաստվելու պատճառով, ծնողների համաձայն չլինելու հետևանքով[54]։ Ըստ El Mundo[55] պարբերականի տվյալների դա առաջին դեպքն էր 1986 թվականից հետո, իսկ ԱՀԿ տվյալներով 1998 թվականից հետո[56]։

2016 թվականի մարտ ամսին Բելգիայի Անտվերպեն քաղաքի համալսարանական կլինիկայում դիֆթերիայից մահացավ մի երեք ամյա աղջիկ[57]։

2016 թվականի հունիսին Մալայզիայում մահացան 3, 5 և 7-ամյա աղջիկներ[58]։

2017 թվականի հունվարին Վենեսուելայում գրանցվեց ավելի քան 300 դեպք[59][60]։

2017 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Ինդոնեզիայում տեղի ունեցավ դիֆթերիայի բռնկում, որի արդյունքում գրանցվեց 600 դեպք և 38 մահ[61]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 Atkinson, William (2012 թ․ մայիս). Diphtheria Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (12 ed.). Public Health Foundation. էջեր 215–230. ISBN 9780983263135. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 «Diphtheria vaccine» (PDF). Wkly Epidemiol Rec. 81 (3): 24–32. 2006 թ․ հունվարի 20. PMID 16671240. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին.
  3. 3,0 3,1 «Diphtheria». who.int. 2014 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  4. 4,0 4,1 GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Kowalski, Wladyslaw (2012). Hospital airborne infection control. Boca Raton, Florida: CRC Press. էջ 54. ISBN 9781439821961. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. Mandell, Douglas, and Bennett's Principles and Practice of Infectious Diseases (8 ed.). Elsevier Health Sciences. 2014. էջ 2372. ISBN 9780323263733. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. 7,0 7,1 GBD 2013 Mortality and Causes of Death, Collaborators (2014 թ․ դեկտեմբերի 17). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385: 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «Diphtheria—Symptoms—NHS Choices». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
  9. 9,0 9,1 «Updating PubMed Health». PubMed Health. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
  10. «Diphtheria Symptoms». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. Loving, Starling (1895 թ․ հոկտեմբերի 5). «Something concerning the diagnosis and treatment of false croup». JAMA: the Journal of the American Medical Association. XXV (14): 567–573. doi:10.1001/jama.1895.02430400011001d. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  12. Cormack, John Rose (1875 թ․ մայիսի 8). «Meaning of the Terms Diphtheria, Croup, and Faux Croup». British Medical Journal. 1 (749): 606. doi:10.1136/bmj.1.749.606. PMC 2297755. PMID 20747853.
  13. Bennett, James Risdon (1875 թ․ մայիսի 8). «True and False Croup». British Medical Journal. 1 (749): 606–607. doi:10.1136/bmj.1.749.606-a. PMC 2297754. PMID 20747854.
  14. Beard, George Miller (1875). Our Home Physician: A New and Popular Guide to the Art of Preserving Health and Treating Disease. New York: E. B. Treat. էջեր 560–564. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  15. Vanderpool, Patricia (2012 թ․ դեկտեմբեր). «Recognizing croup and stridor in children». American Nurse Today. 7 (12). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  16. Diphtheria Causes and Transmission Արխիվացված 13 Ապրիլ 2014 Wayback Machine. U.S. Center for Disease Control and Prevention (2016).
  17. Youwang Y.; Jianming D.; Yong X.; Pong Z. (1992). «Epidemiological features of an outbreak of diphtheria and its control with diphtheria toxoid immunization». International Journal of Epidemiology. 21 (4): 807–11. doi:10.1093/ije/21.4.807. PMID 1521987.
  18. Hogg R. A.; Wessels J.; Hart A.; Efstratiou A.; De Zoysa G.; Mann T.; Pritchard G. C. (2009). «Possible zoonotic transmission of toxigenic Corynebacterium ulcerans from companion animals in a human case of fatal diphtheria». The Veterinary Record. 165 (23): 691–2. doi:10.1136/vr.165.23.691. PMID 19966333.
  19. Freeman, Victor J (1951). «Studies on the Virulence of Bacteriophage-Infected Strains of Corynebacterium Diphtheriae». Journal of Bacteriology. 61 (6): 675–688. PMC 386063. PMID 14850426.
  20. Freeman VJ, Morse IU; Morse (1953). «Further Observations on the Change to Virulence of Bacteriophage-Infected Avirulent Strains of Corynebacterium Diphtheriae». Journal of Bacteriology. 63 (3): 407–414. PMC 169283. PMID 14927573.
  21. Collier JR (1975). «Diphtheria toxin: mode of action and structure». Bacteriological Reviews. 39 (1): 54–85. PMC 413884. PMID 164179.
  22. «Immunisation and Pentavalent Vaccine». UNICEF. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Horses and the Diphtheria Antitoxin». Academic Medicine (ամերիկյան անգլերեն). 2000 թ․ ապրիլ.
  24. 24,0 24,1 24,2 Atkinson W, Hamborsky J, McIntyre L, Wolfe S, eds. (2007). «Diphtheria». Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (The Pink Book) (PDF) (10 ed.). Washington, D.C.: Public Health Foundation. էջեր 59–70. Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
  25. The first version of this article was adapted from the Centers for Disease Control and Prevention document "Diphtheria (Corynebacterium diphtheriae) 1995 Case Definition" Արխիվացված 20 Դեկտեմբեր 2016 Wayback Machine. As a work of an agency of the U.S. government without any other copyright notice it should be available as a public domain resource.
  26. 26,0 26,1 26,2 Laval, Enrique (2006 թ․ մարտ). «El garotillo (Difteria) en España (Siglos XVI y XVII)». Revista chilena de infectología. 23. doi:10.4067/S0716-10182006000100012.
  27. «ON THE TREATMENT OF DIPHTHERIA IN 1735». Pediatrics. American Academy of Pediatrics. 55 (1): 43. 1975.
  28. Bretonneau, Pierre (1826) Des inflammations spéciales du tissu muqueux, et en particulier de la diphtérite, ou inflammation pelliculaire, connue sous le nom de croup, d'angine maligne, d'angine gangréneuse, etc. [Special inflammations of mucous tissue, and in particular diphtheria or skin inflammation, known by the name of croup, malignant throat infection, gangrenous throat infection, etc.] Paris, France: Crevot.
    A condensed version of this work is available in: P. Bretonneau (1826) "Extrait du traité de la diphthérite, angine maligne, ou croup épidémique" (Extract from the treatise on diphtheria, malignant throat infection, or epidemic croup), Archives générales de médecine, series 1, 11 : 219–254. From p. 230: " … M. Bretonneau a cru convenable de l'appeler diphthérite, dérivé de ΔΙΦθΕΡΑ, … " ( … Mr. Bretonneau thought it appropriate to call it diphtheria, derived from ΔΙΦθΕΡΑ [diphthera], … )
  29. «Diphtheria». Online Etymology Dictionary. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  30. Fourgeaud, Victor J. (1858). Diphtheritis: a concise historical and critical essay on the late epidemic pseudo-membranous sore throat of California (1856–7), with a few remarks illustrating the diagnosis, pathology, and treatment of the disease. California: Sacramento: J. Anthony & Co., 1858. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին.
  31. «Diaries and Letters - Princess Alice of Hesse and by Rhine».
  32. Klebs, E. (1883) "III. Sitzung: Ueber Diphtherie" (Third session: On diphtheria), Verhandlungen des Congresses für innere Medicin. Zweiter Congress gehalten zu Wiesbaden, 18.-23. April 1883 Արխիվացված 22 Մայիս 2016 Wayback Machine (Proceedings of the Congress on Internal Medicine. Second congress held at Wiesbaden, 18–23 April 1883), 2 : 139–154.
  33. Loeffler, F. (1884) "Untersuchungen über die Bedeutung der Mikroorganismen für die Entstehung der Diphtherie, beim Menschen, bei der Taube und beim Kalbe" (Investigations into the significance of microorganisms in the development of diphtheria among humans, pigeons, and calves), Mitteilungen aus der Kaiserlichen Gesundheitsamte (Communications from the Imperial Office of Health), 2 : 421–499.
  34. Gifford, Robert R. (1970 թ․ մարտ). «The O'Dwyer tube; development and use in laryngeal diphtheria». Clin Pediatr (Phila). 9 (3): 179–185. doi:10.1177/000992287000900313. PMID 4905866.
  35. Roux, E. and Yersin, A. (December 1888) "Contribution à l'étude de la diphthérte" Արխիվացված 15 Մարտ 2016 Wayback Machine (Contribution to the study of diphtheria), Annales de l'Institute Pasteur, 2 : 629–661.
  36. Parish, Henry (1965). A history of immunization. E. & S. Livingstone. էջ 120.
  37. Behring, E. and Kitasato, S. (1890) "Ueber das Zustandekommen der Diphtherie-Immunitat und der Tetanus-Immunitat bei Thieren" Արխիվացված 20 Դեկտեմբեր 2016 Wayback Machine (On the realization of diphtheria immunity and tetanus immunity among animals), Deutsche medizinsche Wochenschrift, 16 : 1113–1114.
  38. Kaufmann, Stefan H. E. (2017 թ․ մարտի 8). «Remembering Emil von Behring: from Tetanus Treatment to Antibody Cooperation with Phagocytes». mBio (անգլերեն). 8 (1): e00117–17. PMID 28246359. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  39. Emil von Behring Serum Therapy in Therapeutics and Medical Science. Nobel Lecture, December 12, 1901. nobelprize.org
  40. H. K. Mulford Company (1903). Diphtheria Antitoxin. The Company.
  41. «The Tetanus Cases in Camden, N.J». JAMA. XXXVII (23): 1539–1540. 1901 թ․ դեկտեմբերի 7. doi:10.1001/jama.1901.02470490037010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  42. Lilienfeld, David E. (Spring 2008). «The first pharmacoepidemiologic investigations: national drug safety policy in the United States, 1901–1902». Perspect Biol Med. 51 (2): 188–198. doi:10.1353/pbm.0.0010. PMID 18453724.
  43. «Ruth Cleveland (1891–1904)—Find A Grave Memorial». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
  44. Royer, Franklin (1905). «The Antitoxin Treatment of Diphtheria, with a Plea for Rational Dosage in Treatment and in Immunizing». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  45. Jackson R (2000 թ․ հոկտեմբեր). «Serum sickness». J Cutan Med Surg. 4 (4): 223–5. doi:10.1177/120347540000400411. PMID 11231202.
  46. «United States mortality rate from measles, scarlet fever, typhoid, whooping cough, and diphtheria from 1900–1965». HealthSentinel.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  47. Wilson, Graham (2002). The Hazards of Immunization. Continuum International Publishing Group, Limited, 2002. էջ 20. ISBN 9780485263190.
  48. «Disease and Vaccines». historyofvaccines.orgHistory of Vaccines. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  49. Immunology and Vaccine-Preventable Diseases – Pink Book - Diphtheria, CDC
  50. Harnisch, JP; Tronca E; Nolan CM; Turck M; Holmes KK (1989 թ․ հուլիսի 1). «Diphtheria among alcoholic urban adults. A decade of experience in Seattle». Annals of Internal Medicine. 111 (1): 71–82. doi:10.7326/0003-4819-111-1-71. PMID 2472081.
  51. Tatochenko, Vladimir; Mitjushin, I. L. (2000). «Contraindications to Vaccination in the Russian Federation». The Journal of Infectious Diseases. 181: S228–31. doi:10.1086/315567. PMID 10657219.
  52. «CNN's Anderson Cooper talks with Sean Penn and Dr. Sanjay Gupta about the threat of diphtheria in Haiti». CNN. 2010 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  53. «Three kids die of diphtheria». The Hindu. 2013 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  54. «Parents of diphtheria-stricken boy feel "tricked" by anti-vaccination groups». El Pais. 2015 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին.
  55. «Primer caso de difteria en España en casi 30 años». El Mundo. 2015 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին.
  56. «WHO - Diphtheria reported cases». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  57. «Meisje (3) overlijdt aan difterie in ziekenhuis». De Standaard. 2016 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին.
  58. Murali, R.S.N. (2016 թ․ հունիսի 21). «Malacca Health Dept works to contain diptheria after seven-year-old dies». thestar.com.my. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին.
  59. «Infant mortality and malaria soar in Venezuela, according to government data». Reuters. 2017 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  60. «Diphtheria Reemerges as Venezuela Remains on the Brink of Economic Collapse | HealthMap». www.healthmap.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  61. Nugraha, Indra Komara. «IDI: 38 Anak Meninggal karena Difteri». detiknews. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Holmes, R .K. (2005). «Diphtheria and other corynebacterial infections». In Kasper; և այլք: (eds.). Harrison's Principles of Internal Medicine (16th ed.). New York: McGraw-Hill. ISBN 0-07-139140-1.
  • "Antitoxin dars 1735 and 1740." The William and Mary Quarterly, 3rd Ser., Vol 6, No 2. p. 338.
  • Shulman, S. T. (2004). «The History of Pediatric Infectious Diseases». Pediatric Research. 55 (1): 163–176. doi:10.1203/01.PDR.0000101756.93542.09. PMID 14605240.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիֆթերիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 417
  翻译: