Jump to content

Նեխուր բուրավետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեխուր բուրավետ
Նեխուր բուրավետ
Նեխուր բուրավետ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Տրիբա Apieae
Ցեղ Նեխուր (Apium)
Տեսակ Նեխուր բուրավետ (A. graveolens)
Միջազգային անվանում
Apium graveolens
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Նեխուր բուրավետ (լատին․՝ Apium graveolens), նեխուրազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռակի փետրաձև մասնատված տերևներով և հաստ իլիկաձև արմատով երկամյա կամ բազմամյա խոտաբույս է։ Նիստավոր ցողունը սնամեջ է և 1 մ բարձրությամբ։ Երկար կոթուններով տերևները աճում են ցողունի ստորին մասում։ Բարդ, հովանոցաձև ծաղկաբույլերում հավաքված են մանր, սպիտակ, հնգանդամ ծաղիկները։ Կողավոր պտուղները մանր են։ Նոխուրը հայտնի բանջարանոցային բույս է[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճեցվում է ամենուրեք, սովորաբար խոնավ վայրերում։ Վայրի պայմաններում աճում է ստորին լեռնային գոտու մարգագետիններում, թույլ աղակալած, խոնավ հողերում, աղբավայրերում։ Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակով օգտագործում են նեխուրի պտուղներն ու արմատը։ Լայնորեն կիրառում են նաև սննդարդյունաբերության և օծանելիքի արտադրության մեջ։ Արմատները և տերևներն ունեն յուրահատուկ հոտ և օգտագործում են որպես համեմունք աղցաններում, ապուրներում, թթու, մարինադ և տարբեր կերակրատեսակներ պատրաստելիս[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեխուր բուրավետ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեխուր բուրավետ» հոդվածին։
  翻译: